01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հանված չէ» բառերը փոխարինել «վերացված չէ» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «իրավասու» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-225-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական: