| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1540-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «իսկ 2022 թվականի վարկերի համար` առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով` 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար` առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով.
2) որոշման հավելվածի`
i
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետը «ժամկետով» բառից հետո լրացնել «` 2021 թվականի վարկերի համար, առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով` 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար` առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով.
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «ժամկետով» բառից հետո լրացնել «` 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար` առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. հոկտեմբերի
Երևան