ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2023 թվականի N 1141-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
i
1) «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող` «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման հետ կապված ծառայությունների գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն, և դրա ձեռքբերումն իրականացվում է օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով` չկիրառելով նախաորակավորման ընթացակարգ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գնման գործընթացի ընտրված մասնակցի կողմից ներկայացվելիք որակավորման և պայմանագրի ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը սահմանվում և հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ, պայմանով, որ որակավորման ապահովման չափը չի կարող պակաս լինել գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի հինգ, իսկ պայմանագրի ապահովման չափը` տասը տոկոսից: Ընտրված մասնակցի գնային առաջարկը կանխատեսվող գինը գերազանցելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ապահովման չափերը հաշվարկվում են գնային առաջարկի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի
Երևան