Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳ ...

 

12.07.2023 -

 

110.0997.150207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 դեկտեմբերի 2006 թվականի N 997-Ն

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով և «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Գասպարյան/` սահմանված կարգով «ՀՀ պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հաստատված է`

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006 թ. դեկտեմբերի 22-ի

N 997-Ն հրամանով

___________ Լ. Մկրտչյան

գրանցման N ____________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները:

2. Ակադեմիական արձակուրդ տրվում է նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառող սովորողներին, ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին` ըստ Անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի որոշման:

(2-րդ կետը փոփ. 03.07.2023 թիվ 92-Ն որոշում)

3. Ակադեմիական արձակուրդի տևողությունը մեկ օրացուցային տարի է, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Ակադեմիական արձակուրդ տալու մասին որոշումը կայացնում է ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը): Հրամանագրման համար հիմք է ծառայում.

- անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը:

(4-րդ կետը փոփ. 03.07.2023 թիվ 92-Ն որոշում)

5. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ ուսումնառող և կրթաթոշակ ստացող սովորողները, ուսանողները (մագիստրանտները) և ասպիրանտները ակադեմիական արձակուրդից վերադառնալուց հետո վերականգնվում են ուսուցման նույն համակարգում:

Վճարովի ուսուցմամբ ուսումնառող և ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի կրթաթոշակ ստանալու կամ լրացուցիչ վճարումներ կատարելու պայմանները որոշվում է ուսումնական հաստատության և ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի միջև կնքված պայմանագրի համաձայն:

6. Ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին հանրակացարան տրամադրելու հարցը լուծվում է` համաձայն ուսումնական հաստատության կանոնադրության:

7. Կրթաթոշակներով ուսումնառող օտարերկրյա սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները որոշվում են` համաձայն այդ երկրի հետ կնքած միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի:

8. Ակադեմիական արձակուրդ կարելի է տալ նաև այն ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին, ովքեր համաձայն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հետ կնքած միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի կամ ՀՀ կրթության և գիտության նախարարության և այդ պետությունների կրթության կառավարման պետական մարմինների հետ կնքած համաձայնագրերի` մրցույթի կամ դրամաշնորհի շահման արդյունքով հրավիրված են այդ երկրների համապատասխան ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու, որակավորումը բարձրացնելու կամ համատեղ հետազոտություններ կատարելու նպատակով:

9. Ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ուսումնական գործընթացին թույլատրելու համար հիմք են ծառայում ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը` համաձայն որոնց ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը) հրամանով թույլ է տալիս ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին շարունակելու ուսումը:

(9-րդ կետը փոփ. 03.07.2023 թիվ 92-Ն որոշում)

10. Ակադեմիական արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, 10-օրյա ժամկետում, անհարգելի պատճառով չներկայանալու պարագայում ուսանողը ենթակա է բուհից հեռացման:

11. Ակադեմիական արձակուրդի դեպքում արական սեռի ուսանողները չեն կորցնում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը:

12. ՈՒսումնառության ժամանակահատվածում ուսանողը կարող է ձևակերպել ակադեմիական արձակուրդ ոչ ավելի, քան մեկ անգամ:

13. Ակադեմիական արձակուրդից վերադարձող ուսանողի կարգավիճակը /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)/ մնում է նույնը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
22.12.2006
N 997-Ն
Հրաման