ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2024 թվականի N 419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) վերնագիրը, հավելվածի վերնագիրը «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «, ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով, իսկ 1-ին կետը «դատախազության» բառից հետո լրացնել «, էկոպարեկային ծառայության» բառերով.
i
2) որոշման նախաբանը «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերից հետո լրացնել «, «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով.
3) հավելվածը 9-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ սյունակով.
«.___________________________________________________.
|Էկոպարեկային ծառայության պաշտոններ |
|___________________________________________________|
| 10 |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
|վարչության պետ |
|___________________________________________________|
|վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, տեղամասի պետ |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
|գլխավոր էկոպարեկ, գլխավոր մասնագետ, գլխավոր տեսուչ |
|___________________________________________________|
|կենտրոնի տեսուչ |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
|ավագ էկոպարեկ |
|___________________________________________________|
|հերթափոխի տեսուչ |
|___________________________________________________|
| - |
|___________________________________________________|
|կրտսեր էկոպարեկ |
.___________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մարտի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2024 թվական: