Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2024 թվականի N 978-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով`

«3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի են առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում` հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը:».

i

2) որոշման հավելվածի N 1 աղյուսակի «Գործունեություն և մասնակցություն - d» սյունակի 8-րդ կետի 3-րդ ենթակետը «d879 Տնտեսական գործունեություն/այլ ճշտված և չճշտված» բառերից հետո լրացնել «d880 խաղերի մեջ ներգրավվելը» բառերով.

i

3) որոշման հավելվածի 16-րդ կետը «նրա համար» բառերից առաջ լրացնել «գնահատված կարիքին համապատասխան` ըստ անհրաժեշտության» բառերով.

i

4) որոշման հավելվածի 24-րդ կետում «սահմանվում է անժամկետ ֆունկցիոնալության առաջին իսկ գնահատման ժամանակ` Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում հաշմանդամությունը» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում` առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերով.

5) որոշման հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով`

«7) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):».

i

6) որոշման հավելվածի 25-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 3-րդ անգամ ֆունկցիոնալության գնահատման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերով.

7) որոշման հավելվածի 25-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

8) որոշման հավելվածի 26-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 5-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերով.

i

9) որոշման հավելվածի 27-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը` տվյալ փորձաքննության ժամանակ» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը» բառերով.

i

10) որոշման հավելվածի 28-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը` 3-րդ տարվա դիտարկման պայմաններում» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`» բառերով.

i

11) որոշման հավելվածի 29-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2024
N 978-Ն
Որոշում