Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ...

 

04.10.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2023 թվականի N 825-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը`

1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թվականի օգոստոսի 10-ի

N 825-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Արաքսիա Սվաջյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Արման Խոջոյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության բարձրագույն կրթության և գիտության

կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

 

Արմենուհի Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության նախնական (արհեստագործական) և

միջին մասնագիտական կրթության վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Հայկ Մինասյան      - «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության

                          վարչության նախագահ (համաձայնությամբ)

 

    Վադիմ Ուզունյան    - ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը

                         Հայաստանում (EU-GAIA) ծրագրի քաղաքականության և

                         շահերի պաշտպանության փորձագետ (համաձայնությամբ)

 

Վարդան Ուռուտյան  - «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության

միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ագրիքեմփ»

ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի

ղեկավար (համաձայնությամբ)

 

    Աստղիկ Հովեյան     - Հայկական բարեգործական ընդհանուր միության բիզնեսի

                         զարգացման խորհրդատու (համաձայնությամբ)

 

    Հարություն         - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

    Պողոսյան             (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Գուրգեն Եղիազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային

և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի

վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր

 

Աղավարդ Խաչատրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և

կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ,

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր

 

    Սերյոժա Երիցյան    - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                         «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի

                         և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի

                         առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական

                         գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Վիկտոր Աբրահամյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական

փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար

գիտաշխատող, անասնաբուժական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր

 

    Նունե Սիմոնյան     - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                         բուսաբուծական մթերքների վերամշակման

                         տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական

                         գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մարիամ Դանիելյան  - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող

 

Արմեն Սոլոմոնյան  - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի

ասպիրանտ

 

    Էդիտա Քասինյան     - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                         ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող

 

    Եսթեր Սահակյան     - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                         ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող

 

    Մարտիկ Ղազարյան    - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային

                         ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող

 

(հավելվածը փոփ. 04.10.2024 թիվ 896-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.08.2023
N 825-Ա
Որոշում