Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

 

29.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.9-րդ կետով.

«41.9) հաստատում է համայնքի երիտասարդների կարիքից և պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից բխող համայնքի երիտասարդական քաղաքականությունը.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը.

8) հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար համայնքում պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծվում է երիտասարդական կենտրոն, կամ համայնքի ղեկավարը նպաստում է դրանց հիմնադրմանը` աջակցելով կենտրոնների գործունեությանը: Համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանվում են երիտասարդական աշխատողի գործառույթները, կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ ստեղծվում է երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք: Համայնքային երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության բովանդակությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում է համայնքային երիտասարդական կենտրոն ստեղծվելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 27
Երևան
ՀՕ-59-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-59-Ն օրենք