ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2025 թվականի N 429-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Տ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ժ. Խառատյան» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում`
1) «Ռ. Գևորգյան» բառերը փոխարինել «Լ. Սիրականյան» բառերով.
2) «Լ. Բալյան» բառերը փոխարինել «Օ. Աբրահամյան» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում`
1) «Տ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ժ. Խառատյան» բառերով.
2) «Լ. Բալյան» բառերը փոխարինել «Օ. Աբրահամյան» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում`
1) «Տ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ժ. Խառատյան» բառերով.
2) «Լ. Բալյան» բառերը փոխարինել «Օ. Աբրահամյան» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ս. Հովսեփյան-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերը փոխարինել «Վ. Հարությունյան-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկանի ժ/պ, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի 21
Երևան