Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2025 թվականի N 1188-Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                     Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի օգոստոսի 21-ի

N 1188-Ն որոշման

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներն են`

1) անհրաժեշտ և բավարար ճշտություն ապահովող, Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հաշվառված գործիքների և սարքավորումների կիրառումը` համաձայն ազգային ստանդարտների, հաստատված նորմերի և կանոնների.

2) աշխատանքների կազմակերպման ընթացակարգերի պահպանումը` համաձայն հաստատված նորմերի և կանոնների պահանջների.

3) աշխատանքների ընթացքում անվտանգության տեխնիկական կանոնների պահպանումը` համաձայն հաստատված նորմերի, կանոնների և ստանդարտների.

4) միատեսակ պայմանական նշանների և ձևաչափերի կիրառումը` հաստատված նորմերի, կանոնների, ստանդարտների պահանջների համաձայն.

5) աշխատանքների իրականացումը տվյալների պաշտպանված և վերահսկելի միջավայրում` ապահովելով անձնական տվյալների անվտանգությունը.

6) տվյալների ճշգրտության, ամբողջականության, հստակության և արդիականության ապահովումը.

7) հողամասերի հանութագրման և հատակագծերի կազմման աշխատանքների իրականացումը Կադաստրի կոմիտեից օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ելակետային տվյալների (գեոդեզիական ցանցի կետեր, կադաստրային քարտեզից հատված և այլն) հիման վրա.

8) ելակետային նյութերի ճշտության գնահատումը.

9) աշխատանքներն իրականացնելիս տարբեր գործոններից առաջացող սխալները հաշվի առնելը.

10) իրենց կողմից կազմված փաստաթղթերում գործող իրավակարգավորումներից բխող լրացուցիչ համաձայնությունների և համաձայնեցումների անհրաժեշտության վերաբերյալ գրառումներ կատարելը.

11) պատվիրատուի պահանջի դեպքում կատարված աշխատանքների և կազմված հատակագծային նյութերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրումը.

12) պատվիրատուի պահանջի դեպքում կատարված չափագրման փաթեթը և ելակետային նյութերը պատվիրատուին թղթային և թվային (էլեկտրոնային) տարբերակներով տրամադրելը.

13) պատվիրատուի պահանջի դեպքում որակավորման վկայականի բնօրինակը ներկայացնելը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2025
N 1188-Ն
Որոշում