02.07.2026 -
105.0112.211002
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21, 10 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 օգոստոսի 2002 թվականի N 112-Ն
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) «Թափոնների առաջացման, օգտագործման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) «Թափոնների առաջացման, օգտագործման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:
(հրամանը խմբ. 16.12.09 թիվ 451-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 13.12.2024 թիվ 525-Ն հրաման)
(վերնագիրը փոփ. 25.06.2026 թիվ 207-Ն հրաման)
Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 16-ի
N 451-Ն հրամանի
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ձև N 1-թափոն (տարեկան)
20____ թ. համար
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն
|որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
|Ով է ներկայացնում ______________________________________| |
|________________________________________________________| |
| (անվանումը) |Ներկայացվում է` |
|________________________________________________________|շրջակա միջավայրի|
|________________________________________________________|նախարարության |
|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը |«Շրջակա |
|կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը |միջավայրի կառա- |
|համարը /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/ |վարման ոլորտի |
|________________________________________________________|թվային ծառայութ-
|Կազմակերպաիրավական ձևը /__/__/__/__/ |յունների հարթակ»|
|________________________________________________________|էլեկտրոնային |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) |համակարգի |
|ծածկագիրը __/__/__/__/__/__/__/ |միջոցով |
|________________________________________________________| |
|________________________________________________________| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/ | |
|________________________________________________________| |
|________________________________________________________| |
|Փաստացի գործունեության տեսակը(ները) |վտանգավոր |
|________________________________________________________|թափոններ |
|հիմնական __/__/__/__/ |առաջացնող և |
|________________________________________________________|թափոնների |
|________________________________________________________|(արտադրության և |
|երկրորդային __/__/__/__/ |սպառման) պահում,|
օգտահանում կամ
հեռացում
|________________________________________________________| |
|Գտնվելու |իրականացնող |
|վայրը _________________________________ __/__/__/__/__/ |իրավաբանական |
|________________________________________________________|անձիք և անհատ |
| (փոստային դասիչը) |ձեռնարկատերերը, |
(այսուհետ`
կազմակերպու-
թյուններ),
|________________________________________________________|որոնք նախապես |
|Մարզը ___________ /__/__/ Համայնքը _________ /__/__/__/|տեղեկացված են |
|Բնակավայրը ______ /__/__/ |այդ մասին: |
|________________________________________________________| |
|Գործունեության իրականացման |Հաշվետվության |
|վայրը ___________________________________ /__/__/__/__/ |ներկայացման |
|________________________________________________________|ժամկետը` մինչև |
| (փոստային դասիչը) |հաշվետու տարվան |
|________________________________________________________|հաջորդող տարվա |
|Մարզը ___________ /__/__/ Համայնքը _________ /__/__/__/|փետրվարի 25-ը: |
|________________________________________________________| |
|________________________________________________________| |
|Էլեկտրոնային փոստի հասցեն @____________________________ | |
|________________________________________________________| |
|________________________________________________________| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման | |
|ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության | |
|իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման | |
|վկայականից | |
._________________________________________________________________________.
Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը
.________________________________________________________________
|Տողի| |Թափոն- |Ստացվել|Առաջա-|Տրվել |Վնասա- |
|հա- | |ների |են |ցել են|է այլ |զերծ- |
|մարը| |ընդհա- |թափոն- |թափոն-|անձանց |ված, |
| | |նուր |ներ այլ|ներ | |ոչնչաց-|
| | |քանակու-|անձանց | | |ված է |
| | |թյունը | | | |կազմա- |
| | |տարե- | | | |կերպու-|
| | |սկզբին | | | |թյան |
| | | | | | |կողմից |
| | | | | | | |
| | | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|101 |Ընդամենը (102+103+| | | | | |
| |104+105+106) | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|102 |այդ թվում` | | | | | |
| |վտանգավորության | | | | | |
| |I դաս | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|103 |II դաս | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|104 |III դաս | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|105 |IV դաս | | | | | |
|____|__________________|________|_______|______|_______|_______|
|106 |Ոչ վտանգավոր | | | | | |
| |թափոններ (V դաս) | | | | | |
.________________________________________________________________
.________________________ ____________________________________.
|Տողի| | |Տեղա- |Օգտագործված|Թափոնների |
|հա- | | |փոխվել |կամ վերամ- |ընդհանուր |
|մարը| | |են |շակված |քանակությունը |
|մարը| | | |թափոններ | |
| | | |թափոն -| |տարեվերջին |
| | | |ների | |(1+2+3-4-5-6-7)|
տեղադր-
ման
համար
հատուկ
հատկաց-
ված
տեղեր
և տեղա-
դրվել
| | | |համար | | |
| | | |կազմա- | | |
| | | |կերպու-| | |
| | | |թյան | | |
| | | |միջոց- | | |
| | | |ներով | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
| Ա | Բ | | 6 | 7 | 8 |
|____|__________________| |_______|___________|_______________|
|101 |Ընդամենը (102+103+| | | | |
| |104+105+106) | | | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
|102 |այդ թվում` | | | | |
| |վտանգավորության | | | | |
| |I դաս | | | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
|103 |II դաս | | | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
|104 |III դաս | | | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
|105 |IV դաս | | | | |
|____|__________________| |_______|___________|_______________|
|106 |Ոչ վտանգավոր | | | | |
| |թափոններ | | | | |
.________________________ ____________________________________.
Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
._____________________________________________________________________.
|Տողի| |Ընդամենը |այդ թվում`|
|հա- | |հազ. դրամ|վտանգավոր |
|մարը| | |թափոնների |
| | | |համար |
|____|___________________________________________|_________|__________|
|201 |Դրամական ծախսումներ, ընդամենը | | |
| |(202+203+204+205+206) | | |
|____|___________________________________________|_________|__________|
| |այդ թվում` թափոնների` | | |
|202 |վնասազերծման, ոչնչացման | | |
|____|___________________________________________|_________|__________|
|203 | թափոնների օգտահանման կամ վերամշակման համար
|____|___________________________________________|_________|__________|
|204 |թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ
հատկացված տեղեր տեղափոխման ու տեղադրման | | |
կամ պահման համար
|____|___________________________________________|_________|__________|
|205 |վճարումներ այլ անձանց փոխանցված | | |
| |թափոնների դիմաց | | |
|____|___________________________________________|_________|__________|
|206 |վճարումներ այլ անձանցից | | |
| |ստացված թափոնների դիմաց | | |
|____|___________________________________________|_________|__________|
|207 |Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210)| | |
|____|___________________________________________|_________|__________|
| |այդ թվում` | | |
|208 |այլ անձանցից նրանց թափոնների | | |
| |ստացման դիմաց | | |
|____|___________________________________________|_________|__________|
|209 |այլ անձանցից թափոնները նրանց | | |
| |փոխանցելու դիմաց | | |
|____|___________________________________________|_________|__________|
|210 |թափոնների օգտահանումից կամ | | |
| |վերամշակումից ստացված երկրորդային հումքի | | |
| |արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից | | |
|____|___________________________________________|_________|__________|
|211 |այդ թվում` ի հաշիվ այլ անձանցից | | |
| |ստացված թափոնների | | |
| |օգտագործումից կամ վերամշակումից | | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը
.__________________________________________________________________________
|Տողի|Թափոն-|Թափոն-|Թափոն-|Գորըն-|Թափոն- | Տես |Առկա |Առաջա- |Ստացվել |
|հա- |ների |ների |ների |թացը |ների | ծանոթ |թափոն- |ցել են |են |
|մարը|անվա- |ծածկա-|վտանգա|կամ |ֆիզիկա-|ության |ների |թափոն- |թափոն- |
| |նումը |գիրը |վորու-|տեղամա|քիմիա- |մեջ |քանակու|ներ |ներ այլ |
| | | |թյան |սը կամ|կան | |թյունը |կազմա- |անձանցից|
| | | |դասը |արտա- |բնութա-|զբաղեց-|կազմա- |կերպու-| |
| | | | |դրութ-|գրերը |րած |կերպու-|թյուն- | |
| | | | |յունը,|(ագրեգա|տարածքը|թյուն- |նում | |
| | | | |որտեղ |տային |քառ. մ |նում | | |
| | | | |առաջա-|վիճակը,| |տարե- | | |
| | | | |ցել են|հիմնա- | |սկզբին | | |
| | | | |թափոն-|կան | | | | |
| | | | |ները |բաղադ- | | | | |
| | | | | |րիչների| | | | |
| | | | | |պարու- | | | | |
| | | | | |նակու- | | | | |
| | | | | |թյունը)| | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
| Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | 1 | 2 | 3 | 4 |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|301 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|302 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|303 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|304 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|305 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|... | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|315 | | | | | | | | | |
|____|______|______|______|______|_______|_______|_______|_______|________|
|316 | | | | | | | | | |
.__________________________________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
թիվ 1 սյունակի վերնագրում «Արտադրական հարթակների տեսակը» բառերը փոխարինվել են «Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը» բառերով
____________________________________________________________________.
|Օգտագործված կամ |Վնասազերծված, |Փոխանցվել |Տեղափոխ- |Թափոնների |
|վերամշակված |ոչնչացված |են այլ |վել են |առկա |
|թափոններ |թափոններ |անձանց |թափոնների|քանակու- |
|_________________|_________________| |տեղադրման|թյունը |
|ընդա- |այդ թվում`|ընդա- |այդ թվում`| |համար |տարեվերջին|
|մենը |այլ |մենը |այլ | |հատուկ | |
| |անձանցից | |անձանցից | |հատկացված| |
| |ստացված | |ստացված | |տեղեր և | |
| | | | | |տեղադրվել| |
|______|__________|______|__________|__________|_________|__________|
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |

Կազմող ______________________ Ղեկավար ______________________
Անուն Ազգանուն Անուն Ազգանուն
Հեռ. _______________________ Պաշտոն ______________________
_____ _________________ 20 թ. Ստորագրություն ______________
(1-ին հավելվածը փոփ. 31.08.17 թիվ 299-Ն, 13.12.2024 թիվ 525-Ն, 25.06.2026 թիվ 207-Ն հրամաններ)
Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 16-ի
N 451-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հավելված N1-ի «Թափոնների առաջացման, օգտագործման, պահման, օգտահանման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանը և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ ձևով.
ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած (կուտակված և պահվող) թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.
բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (սույն իրավական ակտի շրջանակներում` այլ անձինք) ստացած (կուտակված և պահվող) թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.
գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպությունում առաջացած (գոյացած) թափոնների քանակությունը ըստ դասերի.
դ. սյունակ 4-ում բերվում է այլ անձանց փոխանցված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ անձանցից ստացված) քանակությունն ըստ դասերի.
զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով և տեղադրվել է.
է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտահանված (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործված) կամ վերամշակված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`
ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).
բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.
գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների օգտահանման կամ վերամշակման նպատակով կատարված ծախսերը.
դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները հատուկ հատկացված տեղեր տեղափոխելու և տեղադրելու կամ պահելու տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը.
ե. տող (205)-ում բերվում են այլ անձանց փոխանցված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.
զ. տող (206)-ում բերվում են այլ անձանցից (անկախ թափոնների ստացման նպատակների) ստացված թափոնների դիմաց կատարած վճարումները.
է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման կամ օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).
ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` նրանց թափոնների ստացման դիմաց.
թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` կազմակերպության թափոնները նրանց փոխանցելու դիմաց.
ժ. տող (210)-ում բերվում են թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ընդուված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ անձանցից ընդունված թափոնների համար).
ժա. տող (211)-ում բերվում են այլ անձանցից ընդունված թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ընդունված հասույթները:
3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.
ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.
բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.
գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.
դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման գործընթացի կամ կազմակերպության տեղամասի անվանումը.
ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը և ֆիզիկական ձևը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման), գազային (սեղմված գազեր` ճնշման տակ, հեղուկացված գազեր` տարաներով) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.
զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության կողմից թափոնների տեղադրման կամ պահման համար օգտագործվող հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը` անվանումը, տեսակը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման հրահանգին համապատասխան:
2. Հաշվետվության համապատասխան բաժիններում թափոնների քանակները ներկայացվում են տոննաներով` ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ թափոնի քանակի վերաբերյալ տվյալի բացակայության դեպքում նշվում է «0» թիվը:
(2-րդ հավելվածը փոփ. 13.12.2024 թիվ 525-Ն, 25.06.2026 թիվ 207-Ն հրամաններ)