04.04.2026 -
100.0081.120314
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 03 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 դեկտեմբերի 2013 թվականի N 81-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում վարակիչ և մակաբուծային հիվանդություններով պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
(հրամանը խմբագրվել է 06.02.2025 թիվ 13-Ն հրաման)
(հրամանը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 17-ի
N 81-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում վարակիչ հիվանդություններով պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
3. Վարակիչ հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում վարակիչ հիվանդություններով պացիենտներին տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում: Վարակիչ հիվանդությունների հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումը ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում իրականացվում է համապատասխան կաբինետների վարակաբանների կամ ընտանեկան բժշկի, մանկաբույժի, թերապևտի կողմից:
5. Վարակիչ հիվանդությունների հետ կապված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնությունը և սպասարկումն իր մեջ ներառում է`
1) կանխարգելում, այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների իրականացում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշման.
2) պացիենտների ընդունելություն` մասնագիտական խորհրդատվություն, բուժում, տնային այցերի կազմակերպում.
3) վարակիչ հիվանդությունների հաշվառում և հաղորդում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի.
4) վարակիչ հիվանդությամբ պացիենտների դիսպանսերային (շարունակական) հսկողություն.
5) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և իրականացում.
6) վարակիչ հիվանդությունների բռնկման ժամանակ ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների մասնագետների կողմից բակային համայցերի կազմակերպում` վարակիչ հիվանդությամբ պացիենտների հայտնաբերման նպատակով, իսկ կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքում նաև կոնտակտավորների շրջանում չպատվաստված կամ թերի պատվաստվածների հայտնաբերում և պատվաստումների կազմակերպում և իրականացում.
7) վարակիչ հիվանդությամբ պացիենտների հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավորներ) շրջանում միջոցառումներ` նոր պացիենտների հայտնաբերում, կանխարգելիչ պատվաստումների իրականացում, բուժում և դինամիկ հսկողության կազմակերպում, հայտնաբերված վարակիչ հիվանդությամբ պացիենտի և նրա կոնտակտավորների նմուշառում, նմուշների լաբորատորիա տեղափոխման կազմակերպում.
8) վարակիչ հիվանդությունների կանխարգելման, նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացման նպատակով հիգիենայի հարցերին նվիրված առողջ ապրելակերպի քարոզչություն` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները.
9) արևադարձային և ենթաարևադարձային երկրներ մեկնող և այդ երկրներից ժամանած անձանց վարակիչ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվություն:
6. Վարակիչ հիվանդությունների օջախներում ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների մասնագետները մասնակցում են համաճարակաբանական հետազոտության և հակահամաճարակային միջոցառումների իրականացման գործընթացներին:
3. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում վարակիչ հիվանդություններով պացիենտների դիսպանսերային (շարունակական) հսկողությունը ներառում է`
1) վարակիչ հիվանդություններով պացիենտներին մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.
2) քրոնիկ վարակիչ հիվանդություններով պացիենտների և ռեկոնվալեսցենտների դիսպանսերային շարունակական հսկողություն.
3) հիմնավորված ցուցումների դեպքում, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի.
4) ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում ռիսկի խմբերում ընդգրկված անձանց շրջանում վարակիչ հիվանդությունների հայտնաբերման նպատակով պարտադիր հետազոտությունների կազմակերպման ապահովում, իսկ համաճարակաբանական ցուցումների դեպքում` բնակչության այլ խմբերում ընդգրկված անձանց նշված հետազոտությունների կազմակերպման ապահովում.
5) կոնտակտավորների և վարակի աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներ, անհրաժեշտ հետազոտությունների և ըստ անհրաժեշտության կանխարգելիչ բուժման կազմակերպման ապահովում կոնտակտավորների շրջանում.
6) մասնագիտական խորհրդատվությունների և բուժման կազմակերպման նպատակով պացիենտների ուղեգրում ինֆեկցիոն բժշկական կազմակերպություններ, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք կամ ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք.
7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, պացիենտների առողջության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, համապատասխան անձի ֆունկցիոնալության գնահատման փորձաքննության կազմակերպում:
(7-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
8. Վարակիչ հիվանդություններով պացիենտների դիսպանսերային (շարունակական) հսկողությունը և բուժումը (մասնագիտական խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, դեղորայքային բուժում) իրականացվում է հետևյալ ախտորոշումների դեպքում`
1) խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր Ա և Բ (A և B) և շիգելյոզ.
2) սուր վիրուսային հեպատիտ Բ (B).
3) սուր վիրուսային հեպատիտ Ց (C).
4) սուր վիրուսային հեպատիտ Դ (D).
5) սուր վիրուսային հեպատիտ Ե (E).
6) վիրուսային հեպատիտ Ա (A).
7) քրոնիկ վիրուսային հեպատիտ/վարակ.
8) բրուցելոզ.
9) սուր տոքսոպլազմոզ` հղիների* շրջանում, բնածին տոքսոպլազմոզ.
10) բնածին կարմրախտային համախտանիշ.
11) դիֆթերիայի տոքսիկ ձևեր.
12) մենինգոկոկային վարակ.
13) ցիտոմեգալովիրուսային (այսուհետ` ՑՄՎ) վարակ.
14) արևադարձային, եռօրյա և օվալե մալարիա.
15) ընդերային և մաշկային լեյշմանիոզ.
16) էխինոկոկոզներ (բշտային և ալվեոկոկոզ).
17) կարմիր քամի.
18) սուր Q տենդ:
9. Սույն կետում նշված վարակիչ հիվանդությունների դեպքում դիսպանսերային (շարունակական) հսկողությունն իրականացվում է ըստ անհրաժեշտության` կախված կլինիկական ընթացքից, զարգացած բարդություններից և մնացորդային երևույթներից` ԱԱՊ բժշկական հաստատությունների համապատասխան մասնագետների կամ ընտանեկան բժիշկների կողմից.
1) աղիքային յերսինիոզ.
2) ամեոբիազ.
3) լեպտոսպիրոզ.
4) կարմրուկային էնցեֆալիտ.
5) կապույտ հազ.
6) քութեշ.
7) հերպեսային վարակ հարուցված 1-ին և 2-րդ տիպի հերպես վիրուսներով.
8) գոտևորող որքին.
9) ինֆեկցիոն մոնոնուկլեոզ.
10) հեմոռագիկ տենդ երիկամային համախտանիշով.
11) տուլարեմիա.
12) տրիխինելոզ.
13) Լայմի հիվանդություն:
4. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարակիչ հիվանդություններով 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն և սպասարկումը իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման, իսկ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն և սպասարկումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս 2-ի N 34-Ն հրամանի:
(10-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
11. Վարակիչ հիվանդություններով պացիենտների բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն և սպասարկումն ընդգրկում է`
1) մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը.
2) զորակոչային տարիքի անձանց հետազոտումը և բուժումը` համապատասխան ուղեգրերի առկայության դեպքում:
12. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը անվճար սկզբունքով կազմակերպվում և իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար, բացառությամբ սիֆիլիսի բոլոր ձևերի բժշկական օգնությունը և սպասարկումը` որը անվճար սկզբունքով կազմակերպվում և իրականացվում է նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար:
(12-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
13. Տուբերկուլոզ ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումը և հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված չափորոշչի համաձայն:
14. ՄԻԱՎ վարակով պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 75-Ն հրամանով հաստատված չափորոշչի և 2019 թվականի մայիսի 21-ի N 1279-Լ հրամանով հաստատված կարգի համաձայն:
15. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, օդային և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային տարածումը կանխարգելելու նպատակով, պացիենտին մինչ համապատասխան բաժանմունք, այդ թվում` մեկուսարան ուղղորդումն, ընդունարանի առաջնային հատվածում համապատասխան բուժաշխատողի կողմից անհրաժեշտ է ենթարկել բժշկական զննության (ջերմաչափում, օբյեկտիվ զննում և այլն հետազոտություններ` կախված գանգատներից և օբյեկտիվ զննման արդյունքներից) հավաքելով համաճարակաբանական վերհուշ` շփում ցանկացած վարակիչ հիվանդությամբ պացիենտի հետ: Վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում, մասնավորապես` ջերմության բարձրացում, ինտքոսիկացիա, կատարալ երևույթներ, հազ, նշիկաբորբ, ավշահանգույցների մեծացում, ցանավորում, շաղկապենաբորբ, լուծ, դեղնուկ, մենինգիալ ախտանշաններ, ինչպես նաև վարակիչ հիվանդության կասկածի դեպքում անհրաժեշտ է տեղափոխել մեկուսարան, եթե այլ հիվանդության հիմնավորված կասկածը բացակայում է:
16. Հոսպիտալացման ցուցումների բացակայության դեպքում, պացիենտի բուժօգնությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 1-ի 3-րդ գլխի համաձայն:
17. Սույն հավելվածի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերում նշված ախտորոշումներով կասկածելի կամ հաստատված դեպքերի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է ինֆեկցիոն բժշկական կազմակերպությունում, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքում կամ ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ առանձին դեպքերում` թերապևտիկ բաժանմունքում կամ անհետաձգելի բուժօգնության (Էմերջենսի) բաժանմունքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` անկախ կլինիկական ընթացքից:
18. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համար հոսպիտալացման բացարձակ ցուցումներ ունեցող ախտորոշումներն են (հաշվի առնելով հիվանդությունների առանձնակի ծանր ընթացքը և վտանգավորությունը).
1) A00 Խոլերա.
2) A01 Տիֆ և պարատիֆեր.
3) A05.1 Բոտուլիզմ.
4) A20 Ժանտախտ, ներառյալ` Իերսինիա պեստիսից (Yersinia pestis) հարուցված վարակը.
5) A22 Սիբիրյան խոց (Անտրաքս), ներառյալ` բացիլուս անթրացիսով (Bacillus anthracis) հարուցված վարակը.
6) A24 Սապ (խլնախտ) և մելիոիդոզ.
7) A25 Առնետի կծելուց առաջացած տենդ.
8) A27 Լեպտոսպիրոզ.
9) A33 Նորածնի (նեոնատալ) տետանուս (պրկախտ, փայտացում).
10) A34 Մանկաբարձական տետանուս.
11) A35 Տետանուսի այլ ձևեր, ներառյալ` տետանուս` ԱՀՃ, բացառությամբ` տետանուսի` նորածնի (նեոնատալ) (A33), մանկաբարձական (A34).
12) A36 Դիֆթերիա.
13) A39 Մենինգոկոկային վարակ.
14) A48.1 Լեգիոներների հիվանդություն.
15) A75 Բծավոր տիֆ, բացառությամբ` Ռիկետսիոզի` հարուցված Էրլիխիա սենետսուով (Ehrlichia sennetsu (A79.8).
16) A75.0 Համաճարակային ոջլային տիֆ` հարուցված Ռիկետսիա պրովացեկիով (Rickettsia prowazekii) Դասական տիֆ (տենդ).
17) A77 Բծավոր տենդ (տզային ռիկետսիոզ).
18) A80 Սուր պոլիոմիելիտ.
19) A82 Կատաղություն.
20) A83 Մոծակային վիրուսային էնցեֆալիտ, ներառյալ` մոծակային վիրուսային մենինգոէնցեֆալիտը, բացառությամբ` Վենեսուելայի ձիու էնցեֆալիտի (A92.2).
21) A84 Տզային վիրուսային էնցեֆալիտ, ներառյալ` տզային վիրուսային մենինգոէնցեֆալիտը.
22) A85 Վիրուսային այլ էնցեֆալիտներ` այլ դասերում չդասակարգված, ներառյալ` ճշտված վիրուսային` մենինգոէնցեֆալիտը այլ դասերում չդասակարգված, էնցեֆալոմիելիտը` այլ դասերում չդասակարգված, բացառությամբ` բարորակ միալգիկ էնցեֆալոմիելիտի (G93.3), լիմֆոցիտար խորիոմենինգիտի (A87.2), էնցեֆալիտի, առաջացած` հերպեսի վիրուսից (Herpes simplex) (B00.4), կարմրուկի վիրուսից (B05.), համաճարակային պարօտիտի (խոզուկի) վիրուսից (B26.2), պոլիոմիելիտի վիրուսից (A80.-), գոտևորող որքինի վիրուսից (B02.0).
23) A86 Վիրուսային էնցեֆալիտ չճշտված, ներառյալ` վիրուսային` էնցեֆալոմիելիտը` ԱՀՃ, մենինգոէնցեֆալիտը` ԱՀՃ.
24) A87 Վիրուսային մենինգիտ, բացառությամբ` մենինգիտի, հարուցված` հերպեսի վիրուսով (herpes simplex) (B00.3), կարմրուկի վիրուսով (B05.1), համաճարակային պարօտիտի (խոզուկի) վիրուսով (B26.1), պոլիոմիելիտի վիրուսով (A80.-), գոտևորող որքինի վիրուսով (B02.1).
25) A88 Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` այլ դասերում չդասակարգված, բացառությամբ` վիրուսային մենինգիտի` ԱՀՃ (A87.9), էնցեֆալիտի` ԱՀՃ (A86).
26) A89 Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` չճշտված.
27) A90-A99 Հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսային տենդեր և վիրուսային հեմոռագիկ տենդեր.
28) B03 Բնական ծաղիկ (variola nigra).
29) B15 Սուր հեպատիտ Ա (A).
30) B16 Սուր հեպատիտ Բ (B).
31) B17 Այլ վիրուսային սուր հեպատիտներ.
32) B37-B49 Միկոզներ, ինվազիվ ընթացք.
33) B50 Մալարիա (դողէրոցք)` հարուցված պլազմոդիում ֆալցիպարումով (Plasmodium falciparum), ներառյալ` խառը վարակները` հարուցված պլազմոդիում ֆալցիպարումով (Plasmodium falciparum) մալարիայի մակաբույծների (պլազմոդիումների) այլ ձևերի հետ.
34) B51 Մալարիա` հարուցված պլազմոդիում վիվաքսով (Plasmodium vivax) ներառյալ` խառը վարակները` հարուցված պլազմոդիում վիվաքսով (Plasmodium vivax) պլազմոդիումների այլ տեսակների հետ, բացառությամբ` պլազմոդիում ֆալցիպարումի (Plasmodium falciparum), բացառությամբ` պլազմոդիում ֆալցիպարումի (Plasmodium falciparum) հետ խառը վարակների (B50.-).
35) B52 Մալարիա` հարուցված պլազմոդիում մալարիայով (Plasmodium malariae) ներառյալ` խառը վարակներ` հարուցված պլազմոդիում մալարիայով (Plasmodium malariae) և այլ տիպի պլազմոդիումներով (Plasmodium), բացառությամբ` պլազմոդիում ֆալցիպարումով (Plasmodium falciparum) և պլազմոդիում վիվաքսով (Plasmodium vivax).
36) B53 Մալարիայի մակաբուծաբանորեն հաստատված այլ տեսակներ.
37) B54 Մալարիա` չճշտված, ներառյալ` կլինիկորեն ախտորոշված մալարիա առանց մակաբուծաբանական հաստատման.
38) B55 Լեյշմանիոզ.
39) G00-G05 Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ, բացառությամբ` G06-G09 ախտորոշումների:
19. Իմունոսուպրեսված կամ իմունային անբավարարությամբ (առաջնային, երկրորդային) անձանց վարակիչ հիվանդությունների դեպքում պացիենտը հոսպիտալացվում է ըստ կլինիկական և համաճարակաբանական ցուցումների ինֆեկցիոն բժշկական կազմակերպությունում, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքում, ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կամ այլ բժշկական կազմակերպությունում, որտեղ հիմնական հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում:
20. Համաճարակաբանական ցուցումների դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուները և հոգեբուժական կազմակերպությունների պացիենտները հոսպիտալացվում են անկախ հիվանդության ծանրությունից` հակահամաճարակային ռեժիմի պահպանման անհնարինության դեպքում:
21. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համար հոսպիտալացման ցուցումները ներկայացված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Հիվանդության կոդ և |Հոսպիտալացման |Բժշկական |
| |հիվանդություններ` |ցուցումներ |կազմակերպություն/ |
| |ըստ ՀՄԴ-ի | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|1 |A02 Սալմոնելոզային այլ |Դիարեան (լուծ) |Ինֆեկցիոն բժշկական |
| |վարակներ, ներառյալ` |բնորոշվում է օրական 3 |կազմակերպություն |
| |սալմոնելայի |կամ ավել (կամ ավելի | |
| |(Salmonella) |հաճախակի կղազատում, քան|Բժշկական |
| |ցանկացած շճատիպից |սովորական է անհատի |կազմակերպության |
| |հարուցված վարակները |համար)` թույլ |ինֆեկցիոն բաժանմունք |
| |(կամ սննդային |կոնսիստենցիայի կամ ջրիկ| |
| |թունավորումները), |կղազատմամբ |Ինֆեկցիոն |
| |տարբերվող սալմոնելա |1. Ենթադրյալ աղիքային |վերակենդանացման և |
| |տիֆի և սալմոնելա |վարակների հոսպիտալացման|ինտենսիվ թերապիայի |
| |պարատիֆի (S. typhi, |կլինիկական ցուցումներն |բաժանմունք |
| |S. paratyphi) շճատիպից |են նշվածներից առնվազն | |
|2. |A03 Շիգելյոզ |մեկի առկայությունը |Անհետաձգելի |
|3. |A04 Այլ մանրէային |(բոլոր տարիքային խմբերի|բուժօգնության |
| |(բակտերիալ) աղիքային |համար)` |(Էմերջենսի) |
| |վարակներ, բացառությամբ`|1) հիվանդության բոլոր |բաժանմունք |
| |սննդային |արտաաղիքային | |
| |թունավորումների` |բարդացած ձևերը | |
| |այլ դասերում |2) արտահայտված | |
| |դասակարգված |ինտոքսիկացիա | |
| |տուբերկուլյոզային |3) ինտոքսիկացիա և | |
| |էնտերիտի (A18.3) |արյունային լուծ | |
|4. |A05 Այլ մանրէային |4) գիտակցության | |
| |սննդային |խանգարմամբ ընթացող | |
| |թունավորումներ` |աղիքային վարակներ | |
| |այլ դասերում |5) չնայած բերանացի | |
| |չդասակարգված, |ռեհիդրատացիայի խորացող | |
| |բացառությամբ` |ջրազրկում, կլինիկական | |
| |Վարակի` հարուցված |ախտանշանների | |
| |էշերիխիա կոլիով |վատթարացում | |
| |(Escherichia coli) |6) 24 ժամ անհետաձգելի | |
| |(A04.0-A04.4) |բուժօգնության | |
| |լիստերիոզի (A32.-), |բաժանմունքում | |
| |սալմոնելոզային սննդային|ինֆուզիոն/սիմպտոմատիկ | |
| |թունավորումների և |բուժումներից հետո | |
| |վարակի (A02.-), |դրական դինամիկայի | |
| |թունավոր սննդամթերքների|բացակայություն | |
| |թունավոր ազդեցության |(անբավարար դրական | |
| |(T61-T62) |դինամիկա) | |
|5. |A06 Ամեոբիազ, ներառյալ`|2. Մեծահասակների համար | |
| |Վարակ` հարուցված |(18 տարեկան և բարձր)` | |
| |էնտամեոբա |1) II, III, IV | |
| |հիստոլիտիկայով |(Աղյուսակ 2) աստիճանի | |
| |(Entameoba |ջրազրկում | |
| |histollytica), |2) I (Աղյուսակ 2) | |
| |բացառությամբ` |աստիճանի ջրազրկում, եթե| |
| |պրոտոզոային այլ |առկա է ցուցումների | |
| |աղիքային |դեպքում բերանացի | |
| |հիվանդությունների |էթիոտրոպ բուժման | |
| |(A07.-) |անհնարինություն | |
|6. |A07 Պրոտոզոային |3. Երեխաների համար | |
| |(նախակենդանիների) |(մինչև 18 տարեկան | |
| |այլ աղիքային |1) ծանր ջրազրկում | |
| |հիվանդություններ |(Աղյուսակ 3) | |
|7. |A08 Վիրուսային և |2) չափավոր ջրազրկում | |
| |ճշտված այլ աղիքային |(Աղյուսակ 3) և | |
| |վարակներ, բացառությամբ`|նշվածներից առնվազն մեկի| |
| |գրիպի` ստամոքսաղիքային |առկայությունը | |
| |համակարգի ախտահարմամբ |ա. ինտոքսիկացիա | |
| |(J10.8) (J11.8) |բ. 0-1 տարեկան | |
|8. |A09 Այլ գաստրոէնտերիտ |գ. արյունային լուծ | |
| |և կոլիտ վարակային` |դ. անբավարար | |
| |չճշտված ծագմամբ, |փարթամություն | |
| |բացառությամբ` |ե. ծանր քրոնիկ ուղեկցող| |
| |մանրէներով, |հիվանդություններ | |
| |պրոտոզոաներով |զ. տնային պայմաններում | |
| |(նախակենդանիներով), |խնամքի անհնարինություն | |
| |վիրուսներով և այլ |4. Նշվածներից առնվազն | |
| |ճշտված վարակային |մեկի առկայության | |
| |գործոնով հարուցված |դեպքում` | |
| |հիվանդությունների |1) Չափավոր ջրազրկում | |
| |(A00-A08), |(մեծահասակների համար I | |
| |ոչ վարակային |(Աղյուսակ 2) աստիճանի | |
| |դիարեայի (K52.9), |ջրազրկում) բավարար | |
| |նորածնային (նեոնատալ)` |ծավալով հեղուկների | |
| |ոչ վարակային դիարեայի |բերանացի ընդունման | |
| |(P78.3) |անհնարինություն | |
| | |2) անզուսպ փսխումներ | |
| | |3) արտահայտված | |
| | |որովայնացավ | |
| | |4) անհրաժեշտության | |
| | |դեպքում, բարձր ռիսկի | |
| | |պացիենտների հսկողության| |
| | |սահմանում (օր.` 70-ից | |
| | |բարձր տարիք, ծանր | |
| | |ուղեկցող | |
| | |հիվանդություններ) | |
| | |_______________________|_____________________|
| | |5. Արտաաղիքային ձևերի |Բժշկական |
| | |դեպքում (լյարդի, թոքերի|կազմակերպության |
| | |թարախակույտ և այլ) |վիրաբուժական |
| | | |բաժանմունք` ըստ |
| | | |պացիենտի հայտնաբերման|
| | | |վայրի |
|___|_______________________|_______________________|_____________________|
|9. |A21 Տուլարեմիա, |1. բուբոնային, |Ինֆեկցիոն բժշկական |
| |ներառյալ` |խոցաբուբոնային, |կազմակերպություն |
| |Եղնիկի ճանճի տենդը |ակնաբուբոնային, | |
| |ֆրանցիսելա |անգինոզ-բուբոնային |Բժշկական |
| |տուլարենսիսով |հիվանդության միջին |կազմակերպության |
| |(Francisella |ծանրության և ծանր |ինֆեկցիոն բաժանմունք |
| |tularensis) |դեպքերը. | |
| |հարուցված վարակը |2. կասկածելի և |Ինֆեկցիոն |
| |Ճագարային տենդը |հաստատված դեպքերի |վերակենդանացման և |
| | |հոսպիտալացում անկախ |ինտենսիվ թերապիայի |
| | |հիվանդության |բաժանմունք |
| | |ծանրությունից` թոքային,| |
| | |աբդոմինալ և | |
| | |գեներալիզացված ձևերի | |
| | |դեպքում. | |
| | |3. բարդացած ընթացք. | |
| | |4. ռիսկի խմբեր անկախ | |
| | |ծանրությունից` | |
| | |իմունոսուպրեսիայով | |
| | |պացիենտներ, հղիներ: | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|10.|A23 Բրուցելյոզ, |Նշվածներից առնվազն մեկի|Ինֆեկցիոն բժշկական |
| |ներառյալ` մալթայան |առկայության դեպքում` |կազմակերպություն |
| |տենդը, միջերկրածովային |1) արտահայտված | |
| |տենդը, ալիքավոր |ինտոքսիկացիա |Բժշկական |
| |(undulant) տենդը |2) հղիություն |կազմակերպության |
| | |3) միզասեռական |ինֆեկցիոն |
| | |համակարգի ախտահարում` |բաժանմունք |
| | |օրխիտ, էպիդիդիմիտ, | |
| | |ձվարանափողային |Ինֆեկցիոն |
| | |թարախակույտ, |վերակենդանացման և |
| | |գլոմերուլոնեֆրիտ, |ինտենսիվ թերապիայի |
| | |ինտերստիցիալ նեֆրիտ, |բաժանմունք |
| | |ցիստիտ, երիկամի | |
| | |թարախակույտ |Բժշկական |
| | |4) կենտրոնական |կազմակերպության |
| | |նյարդային համակարգի |ընդհանուր թերապևտիկ, |
| | |(այսուհետ` ԿՆՀ) |նյարդաբանական |
| | |ախտահարում` մենինգիտ, |կամ ռևմատոլոգիական |
| | |էնցեֆալիտ, միելիտ |բաժանմունքներ |
| | |5) սիրտ-անոթային | |
| | |համակարգի (այսուհետ` | |
| | |ՍԱՀ) ախտահարում` | |
| | |էնդոկարդիտ, միոկարդիտ, | |
| | |պերիկարդիտ, էնդարտերիտ,| |
| | |թրոմբոֆլեբիտ, միկոտիկ | |
| | |անևրիզմա | |
| | |6) շնչառական համակարգի | |
| | |(այսուհետ` ՇՀ) | |
| | |ախտահարում` թոքաբորբ, | |
| | |թարախակույտ, պլևրալ | |
| | |արտաքիրտ | |
| | |7) աղեստամոքսային | |
| | |տրակտի ախտահարումներ | |
| | |(այսուհետ` ԱՍՏ)` | |
| | |պանկրեատիտ | |
| | |8) ոսկրահոդային | |
| | |ախտահարումներ, որոնք | |
| | |սահմանափակում են | |
| | |պացիենտի | |
| | |շարժունակությունը` | |
| | |ախտահարման ծավալի կամ | |
| | |արտահայտված ցավային | |
| | |համախտանիշի պատճառով | |
| | |9) մանկական տարիք` | |
| | |պարէնտերալ բուժման | |
| | |անհրաժեշտության | |
| | |դեպքում: | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|11.|A26 Էրիզիպելոիդ |1. Կասկածելի և |Ինֆեկցիոն բժշկական |
| | |հաստատված դեպքերի |կազմակերպություն |
| | |հոսպիտալացում բոլոր | |
| | |դեպքերում, |Բժշկական |
| | |բացառությամբ` մաշկային |կազմակերպության |
| | |տեղային (լոկալ) |ինֆեկցիոն |
| | |ախտահարման: |բաժանմունք |
| | |2. Մաշկային տեղային | |
| | |(լոկալ) ախտահարման |Ինֆեկցիոն |
| | |ժամանակ` հոսպիտալացում |վերակենդանացման և |
| | |միջին ծանրության և |ինտենսիվ թերապիայի |
| | |ծանր ընթացքի դեպքում: |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|12.|A28.0 Պաստերելյոզ |1. Ոսկրերի, հոդերի, |Ինֆեկցիոն բժշկական |
| | |շնչառական համակարգի կամ|կազմակերպություն |
| | |այլ ինվազիվ ընթացքի | |
| | |ժամանակ բոլոր դեպքերի |Բժշկական |
| | |հոսպիտալացում: |կազմակերպության |
| | |2. Միայն փափուկ |ինֆեկցիոն |
| | |հյուսվածքների |բաժանմունք |
| | |ախտահարման ժամանակ` | |
| | |միջին ծանրության և |Ինֆեկցիոն |
| | |ծանր ընթացքի դեպքում: |վերակենդանացման և |
| | | |ինտենսիվ թերապիայի |
| | | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|13.|A28.1 Բարորակ |1. Մաշկի և ավշային |Ինֆեկցիոն բժշկական |
| |լիմֆադենիտ |հանգույցների տեղային |կազմակերպություն |
| |հիվանդություն |(լոկալ) ախտահարման | |
| |(հոմանիշը` կատուների |ժամանակ` միջին |Բժշկական |
| |ճանկռելուց առաջացած |ծանրության և ծանր |կազմակերպության |
| |հիվանդություն (տենդ)) |ընթացքի դեպքում: |ինֆեկցիոն |
| | |2. Գեներալիզացված |բաժանմունք |
| | |հիվանդության բոլոր | |
| | |դեպքերում: |Ինֆեկցիոն |
| | | |վերակենդանացման և |
| | | |ինտենսիվ թերապիայի |
| | | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|14.|A32 Լիստերիոզ, |1. Գաստրոէնտերիտիկ |Ինֆեկցիոն բժշկական |
| |ներառյալ` լիստերիոզային|ընթացքի դեպքում |կազմակերպություն |
| |սննդային վարակը, |հոսպիտալացման | |
| |բացառությամբ` |ցուցումները նույնն են, |Բժշկական |
| |նորածնային դիսեմինացված|ինչպես այլ աղիքային |կազմակերպության |
| |(տարածուն) լիստերիոզի |վարակների դեպքում: |ինֆեկցիոն |
| |(P37.2) |2. Ինվազիվ հիվանդության|բաժանմունք |
| | |բոլոր դեպքերում: | |
| | |3. Ռիսկի խմբի բոլոր |Ինֆեկցիոն |
| | |դեպքերում` անկախ |վերակենդանացման և |
| | |ծանրությունից: |ինտենսիվ թերապիայի |
| | |Ռիսկի խմբերն են` |բաժանմունք |
| | |1) մինչև 5 տարեկան | |
| | |երեխաներ | |
| | |2) տարեցներ` >=65 | |
| | |տարեկան | |
| | |3) ծանր քրոնիկ | |
| | |ուղեկցող | |
| | |հիվանդություններով | |
| | |պացիենտներ | |
| | |4) իմունոսուպրեսիայով | |
| | |պացիենտներ | |
| | |5) հղիներ | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|15.|A37 Կապույտ հազ |Իրականացվում է համաձայն|Ինֆեկցիոն բժշկական |
| | |Հայաստանի |կազմակերպություն |
| | |Հանրապետության | |
| | |առողջապահության |Բժշկական |
| | |նախարարի 2010 թվականի |կազմակերպության |
| | |N 32-Ն հրամանի: |ինֆեկցիոն |
| | |Հղիներ, ուղեկցող |բաժանմունք |
| | |հիվանդություններ, որոնք| |
| | |կարող են սրվել կապույտ |Ինֆեկցիոն |
| | |հազի վարակի պատճառով |վերակենդանացման և |
| | |(օրինակ` |ինտենսիվ թերապիայի |
| | |իմունոսուպրեսիայով |բաժանմունք |
| | |պացիենտներ, ասթմա | |
| | |ունեցող պացիենտներ և | |
| | |այլ շնչական մակերեսի | |
| | |կրճատմամբ ընթացող | |
| | |հիվանդություններ): | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|16.|A38 Քութեշ, |1. Ծանր կլինիկական |Ինֆեկցիոն բժշկական |
| |բացառությամբ` |ձևերի նշվածներից |կազմակերպություն |
| |ստրեպտոկոկային |առնվազն մեկի | |
| |անգինայի |առկայության դեպքում` |Բժշկական |
| |(բկաբորբի) (J02.0) |1) դժվարաշնչություն |կազմակերպության |
| | |2) արտահայտված |ինֆեկցիոն |
| | |ինտոքսիկացիա |բաժանմունք |
| | |3) գիտակցության | |
| | |խանգարումներ |Ինֆեկցիոն |
| | |4) բերանացի |վերակենդանացման և |
| | |հակաբիոտիկների |ինտենսիվ թերապիայի |
| | |ընդունման կամ |բաժանմունք |
| | |հեղուկների ընդունման | |
| | |անհնարինություն | |
| | |2. Բարդացած ձևերի | |
| | |դեպքում | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|17.|A46 Կարմիր քամի, |1. Ծանր ընթացքի ժամանակ|Ինֆեկցիոն բժշկական |
| |բացառությամբ` |նշվածներից առնվազն մեկի|կազմակերպություն |
| |ծննդաբերական շրջանի կամ|առկայության դեպքում` | |
| |հետծննդյան կարմիր |1) էրիթեմատոզ-բուլյոզ |Բժշկական |
| |քամուց (Օ86.8) |ձևեր |կազմակերպության |
|18.|L03 Ցելյուլիտ, |2) էրիթեմատոզ-հեմոռագիկ|ինֆեկցիոն |
| |ներառյալ` սուր |ձևեր |բաժանմունք |
| |ավշանոթաբորբ, |3) հեմոռագիկ-բուլյոզ | |
| |բացառությամբ` |ձևեր |Ինֆեկցիոն |
| |ֆլեգմոնան ուղիղ |4) արտահայտված |վերակենդանացման և |
| |աղու և հետանցքի |ինտոքսիկացիա |ինտենսիվ թերապիայի |
| |շրջանի (K61.-), |5) բերանացի |բաժանմունք |
| |արտաքին լսողական |հակաբիոտիկների կամ | |
| |ուղու (H60.1) , |հեղուկների ընդունման |Բարդությունների |
| |արտաքին սեռական |անհնարինություն |դեպքում նաև |
| |օրգանների |2. Բարդացած ձևերի |վիրաբուժական |
| |ցելյուլիտի` կանանց |դեպքում |բաժանմունք |
| |(N76.4), տղամարդկանց |3. Ծանր ուղեկցող քրոնիկ| |
| |(N48.2, N49.-), |հիվանդությունների | |
| |կոպի (H00.0), |դեպքում | |
| |արցունքային |Պարէնտերալ բուժման | |
| |համակարգի (H04.3), |ցուցումներն են` | |
| |բերանի (K12.2), |1) համակարգային | |
| |քթի (J34.0), |հիվանդության նշաններ` | |
| |Վելսի էոզինոֆիլային |ջերմություն >38 oC, | |
| |ցելյուլիտի (L98.3), |հիպոտենզիա կամ կայուն | |
| |Սուիթի տենդային |տախիկարդիա | |
| |նեյտրոֆիլային |2) էրիթեմայի արագ | |
| |մաշկախտի (L98.2), |առաջընթաց (օրինակ` | |
| |ենթասուր քրոնիկ |տուժած տարածքի | |
| |ավշանոթաբորբի (I89.1) |կրկնապատկումը 24 ժամվա | |
| | |ընթացքում, | |
| | |մասնավորապես` մի քանի | |
| | |ժամվա ընթացքում ուժեղ | |
| | |ցավով ընդլայնումը պետք | |
| | |է հուշի նեկրոզացնող | |
| | |ֆասցիտի մասին) | |
| | |3) ընդարձակ էրիթեմա | |
| | |4) բարձր ռիսկային | |
| | |նեյտրոպենիա, այլ | |
| | |իմունոսուպրեսիայով | |
| | |պացիենտների դեպքում | |
| | |օգտագործել կլինիկական | |
| | |դատողություն` ռիսկերը | |
| | |գնահատելու նպատակով | |
| | |5) բարդությունների | |
| | |առկայություն | |
| | |(բակտերեմիա, տոքսիկ | |
| | |շոկի համախտանիշ, | |
| | |սեպսիս, աբսցես, | |
| | |գանգրենա և այլ | |
| | |բարդություններ) | |
| | |4. Դեմքի շրջանի կարմիր | |
| | |քամի` անկախ | |
| | |ծանրությունից | |
|___|_______________________|_______________________|_____________________|
|19.|A78 Քյու տենդ |1. Սուր Քյու տենդ` |Ինֆեկցիոն բժշկական |
| |(Q fever), ներառյալ` |միջին ծանրության, ծանր |կազմակերպություն |
| |Վարակ` հարուցված |ընթացքի և բարդացած | |
| |կոքսիելա բուրնետիով |ձևերի դեպքում |Բժշկական |
| |(Coxiella burnetti), |2. Քրոնիկ (պերսիստող) |կազմակերպության |
| |Իններորդ մղոնի տենդը, |Քյու տենդի բոլոր |ինֆեկցիոն |
| |Քվադրիլատերալ տենդը |դեպքերում |բաժանմունք |
| |(Quadrilateral) | | |
| | | |Ինֆեկցիոն |
| | | |վերակենդանացման և |
| | | |ինտենսիվ թերապիայի |
| | | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|20.|A75 Բծավոր տիֆ, |Միջին ծանրության և |Ինֆեկցիոն բժշկական |
| |բացառությամբ` |ծանր ընթացքի դեպքում |կազմակերպություն |
| |Ռիկետսիոզի` հարուցված | | |
| |Էրլիխիա սենետսուով | |Բժշկական |
| |(Ehrlichia sennetsu | |կազմակերպության |
| |(A79.8) | |ինֆեկցիոն |
|21.|A77 Բծավոր տենդ | |բաժանմունք |
| |(տզային ռիկետսիոզներ) | | |
|22.|A79 Այլ ռիկետցիոզներ | |Ինֆեկցիոն |
| | | |վերակենդանացման և |
| | | |ինտենսիվ թերապիայի |
| | | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|23.|A92 Մոծակային |Միջին ծանրության և |Ինֆեկցիոն բժշկական |
| |վիրուսային այլ տենդեր, |ծանր ընթացքի դեպքում, |կազմակերպություն |
| |բացառությամբ` Ռոսս գետի|ներառյալ` ԿՆՀ | |
| |հիվանդության (B33.1) |ախտահարումները |Բժշկական |
|24.|A92.3 Արևմտյան | |կազմակերպության |
| |Նեղոսի (West Nile) | |ինֆեկցիոն |
| |հիվանդություն | |բաժանմունք |
| |Արևմտյան Նեղոսի | | |
| |տենդ (վիրուսային) | |Ինֆեկցիոն |
| | | |վերակենդանացման և |
| | | |ինտենսիվ թերապիայի |
| | | |բաժանմունք |
|___|_______________________|_______________________|_____________________|
|25.|J03 Սուր տոնզիլիտ** |1. Ծանր կլինիկական |Ինֆեկցիոն բժշկական |
| |(նշաբորբ), |ձևերի նշվածներից |կազմակերպություն |
| |բացառությամբ` |առնվազն մեկի | |
| |պերիտոնզիլային աբսցեսի |առկայության դեպքում` |Բժշկական |
| |(J36), Բկաբորբի |1) ծանր ջրազրկում |կազմակերպության |
| |(կոկորդի ցավ) ԱՀՃ |2) արտահայտված |ինֆեկցիոն |
| |(J02.9), սուր (J02.-), |ինտոքսիկացիա |բաժանմունք |
| |ստրեպտոկոկային |3) վերին շնչուղիների | |
| |(J02.0) |օբստրուկցիա |Ինֆեկցիոն |
|26.|J06 Վերին շնչառական |4) ընդհանուր վիճակի |վերակենդանացման և |
| |ուղիների սուր վարակներ,|վատթարացում |ինտենսիվ թերապիայի |
| |բազմակի և չճշտված |5) գիտակցության |բաժանմունք |
| |տեղակայումով, |խանգարումներ | |
| |բացառությամբ` |2. Բարդացած ձևերի |Երեխաների բժշկական |
| |շնչառական վարակի` |դեպքում |օգնություն և |
| |ԱՀՃ (J22) | |սպասարկում |
| |գրիպի վիրուսի` | |իրականացնող |
| |նույնականացրած | |բաժանմունք, ինտենսիվ |
| |(J09, J10.1), | |թերապիայի բաժանմունք |
| |(չնույնականացրած (J11.1| | |
|27.|J20 Սուր բրոնխիտ, | | |
| |ներառյալ` բրոնխիտ` ԱՀՃ | | |
| |սուր և ենթասուր` | | |
| |բրոնխոսպազմով, | | |
| |ֆիբրինային, թաղանթային,| | |
| |թարախային, սեպտիկ, | | |
| |տրախեիտով Սուր | | |
| |տրախեոբրոնխիտ, | | |
| |բացառությամբ` բրոնխիտի`| | |
| |ԱՀՃ 18 տարեկանից բարձր | | |
| |անձանց մոտ (J40), | | |
| |ալերգիկ` ԱՀՃ (J45.0), | | |
| |քրոնիկ` ԱՀՃ (J42), | | |
| |լորձաթարախային (J41.1),| | |
| |խցանող (J44.-), հասարակ| | |
| |(J41.0) | | |
| |տրախեոբրոնխիտ` ԱՀՃ | | |
| |(J40), քրոնիկ | | |
| |(J42), խցանող (J44.-) | | |
|___|_______________________|_______________________|_____________________|
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում