041.0659.231203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2003 թվականի N 659-Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. (1-ին կետն ուժը կորցրել է 21.07.08 թիվ 508-Ա որոշում)
i
2. Միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի ղեկավարին`
ա) 1-ամսյա ժամկետում ապահովել միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նիստի անցկացման հետ կապված աշխատանքների կատարումը.
բ) միջկառավարական հանձնաժողովի ազգային մասերի անհատական կազմերի հաստատումից հետո հանձնաժողովի ռուսաստանյան մասի ղեկավարի հետ ձեռք բերել պայմանավորվածություն` հանձնաժողովի առաջին նիստն անցկացնելու վայրը և ժամկետները համաձայնեցնելու համար.
գ) միջկառավարական հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին պարբերաբար գրավոր զեկուցել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի նախագահին.
դ) իր իրավասության սահմաններում վարել բանակցություններ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության բնագավառին վերաբերող հարցերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինվորական կազմավորումների գտնվելու հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ