041.0288.300404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2004 թվականի N 288-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1. 2004 թվականի մայիսի 10-13-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյանի ՈՒկրաինա պաշտոնական այցի կապակցությամբ Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Կիև գործուղման հետ կապված ծախսերը` ներառյալ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքը, ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման ծախսերը, փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն կատարել`
ա) Ա. Մարգարյանինը, Գ. Հակոբյանինը, Ա. Մանասերյանինը, Մ. Հարությունյանինը, Ս. Գրիգորյանինը, Մ. Ախշարումովինը, Վ. Ղազարյանինը, Ա. Դավթյանինը, Ա. Շահբազյանինը և Ռ. Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
բ) Թ. Մարգարյանինը, Ն. Շահմուրադյանինը, Գ. Մուրադյանինը, Ա. Բարսեղյանինը և Ն. Մաթոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
գ) Մ. Գուլոյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին.
դ) Կ. Ճշմարիտյանինը, Վ. Խաչատրյանինը, Ե. Զախարյանինը, Ֆ. Սարգսյանինը, Հ. Բեգլարյանինը, Ա. Ավետիսյանինը, Լ. Շահվերդյանինը, Լ. Ռուխկյանինը, Գ. Գյուրջյանինը և Գ. Մելքոնյանինը, Դ. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ե) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների Կիև գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 05.05.04 թիվ 279-Ա, 06.05.04 թիվ 300-Ա որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2004 թվականի մայիսի 10-ին` Երևան-Կիև, իսկ մայիսի 13-ին` Կիև-Երևան երթուղիներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի ապրիլի 30-ի
N 288-Ա որոշման
ԿԱԶՄ
i
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-13-Ը ՈՒԿՐԱԻՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ
Ս. Մարգարյան - ՀՀ վարչապետի կինը
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ա. Խաչատրյան - ՈՒկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Մ. Գուլոյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մանասերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Մ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Դ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի
և տեղեկատվության վարչության պետ
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Գ. Մելքոնյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության
վարչության պետ (04.05.2004 թ.-13.05.2004 թ.)
Ն. Շահմուրադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության
Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի վարիչ
(04.05.2004 թ.-13.05.2004 թ.)
Մ. Ախշարումով - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության առաջատար մասնագետ
Գ. Մուրադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ
(04.05.2004 թ.-13.05.2004 թ.)
Ա. Բարսեղյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի կցորդ
(04.05.2004 թ.-13.05.2004 թ.)
Ն. Մաթոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական
վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի
բաժնի 3-րդ քարտուղար
Ռ. Դավթյան - ՀՀ վարչապետի անձնական օպերատոր
Վ. Ղազարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար
Ա. Դավթյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Ա. Շահբազյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Թ. Կասյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
թղթակից
Ռ. Խաչատրյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
օպերատոր
Մ. Սարգսյան - «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Է. Ավագյան - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
Դ. Հարությունյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Գ. Սիրականյան - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Ն. Հարությունյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Ա. Մարտիրոսյան - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
Հ. Զորյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ֆ. Առուստամյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ
Ա. Մելքոնյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից
Ա. Հակոբյան - «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից
Ա. Մարտիրոսյան - «Ազգ» օրաթերթի թղթակից
Ա. Ղազինյան - «Գոլոս Արմենիի»-ի թղթակից
(կազմը փոփ. 06.05.04 թիվ 300-Ա որոշում)