Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 324-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.0391.160604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2004 թվականի N 391-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 324-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ստրասբուրգ գործուղելու մասին» N 324-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

ա) որոշմամբ հաստատված պատվիրակության կազմը լրացնել «Պ. Սաֆարյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հ. Աբրահամյանի և Գ. Մալխասյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը (4 օրվա համար), ինչպես նաև Խ. Ադումյանի թարգմանչական աշխատանքի հետ կապված ծախսերը` 1000 եվրոյին համարժեք դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.06.2004
N 391-Ա
Որոշում