041.0870.231204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 դեկտեմբերի 2004 թվականի N 870-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 870-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ս. Տեր-Սիմոնյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և  
                          մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ 
                          (հանձնաժողովի նախագահ)
     Ս. Հայրապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և  
                          մարդասիրական օգնության ծրագրերի վարչության 
                          գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     Ռ. Մարկոսյան       - ՀՀ վարչապետի խորհրդական
     Ս. Ավետիսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
     Ա. Աբովյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
     Գ. Ասլանյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                          գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
     Դ. Ավետիսյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     Լ. Ասատրյան        - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի 
                          տեղակալ 
     Թ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
     Թ. Մարգարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Ե. Նազարեթյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի 
                          տեղակալ 
     Ս. Քոչարյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
     Ա. Սահրադյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ
     Ա. Երիցյան         - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
     Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ
     Գ. Խաչատրյան       - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական 
                          կոմիտեի նախագահի տեղակալ
     Ա. Թամազյան        - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական 
                          ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական 
                          վարչության պետի տեղակալ
     Վ. Ջիլավյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության 
                          աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ 
                          պարտավորությունների սպասարկման վարչության պետ
Տ. Թորգոմ Տոնիկյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ
     Ա. Ղազարյան        - Հայկական բարեգործական ընդհանուր միության 
                          Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
     Ժ. Մարկոսյան       - «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության գլխավոր 
                          տնօրեն
     Գ. Թաթուլյան       - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան  թեմի Հայ 
                          օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
     Ն. Հակոբյան        - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
     Կ. Հովհաննիսյան    - «Հայ օգնության միություն» բարեգործական 
                          հասարակական կազմակերպության ատենապետուհի
     Ռ. Լևոնյան         - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի 
                          ներկայացուցիչ
     Գ. Բոշյան          - Հայկական կարմիր խաչի ընկերության քարտուղար
     Գ. Հովնանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և  
                          մարդասիրական օգնության ծրագրերի վարչության 
                          գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)