Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՀ-108 ՀՐԱՄ ...

 

 

030.0058.160306

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՀ-108 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-108 հրամանագրի 1-ին կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) կանոնադրության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«5. Հանձնաժողովի հիմնական կազմը, հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող մարզպետների և համայնքների ղեկավարների ցուցակը և կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».

i

բ) կանոնադրության 9-րդ կետը 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր տողով`

«- հաստատում է Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների կազմը.».

i

գ) կանոնադրությունը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 9.1-րդ կետով`

«9.1. Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկված մարզպետների և համայնքների ղեկավարների անհատական կազմի ռոտացիան կատարվում է յուրաքանչյուր տարի` Հանձնաժողովի նախագահի սահմանած հերթականությամբ:

Հանձնաժողովի գործող կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող տասնչորս անդամներից երկուսը պետք է լինեն մարզպետներ, մեկական անդամ պետք է ներկայացնի յուրաքանչյուր մարզ, երկուսը` Երևան քաղաքը:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

16 մարտի 2006 թվականի

ՆՀ-58-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
16.03.2006
N ՆՀ-58-Ն
Հրամանագիր