102.0131.210607
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «21»         06           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10207242
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
18 հունիսի 2007 թվականի N 131-Ն
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԲԱԺԱՆԻՉ (ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ) ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎՐԱ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 7-րդ մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Սահմանել, որ իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա կատարում է «Սույն փաստաթղթի համաձայն պետական գրանցումը կատարված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից «____» ___________200 թ.» բովանդակությամբ նշում:
2. Սահմանել, որ իրավաբանական անձանց վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը ներկայացված փոխանցման ակտի վրա կատարում է «Սույն փաստաթղթի համաձայն պետական գրանցումը կատարված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժնի կողմից «____» ___________200 թ.» բովանդակությամբ նշում:
3. Սահմանել, որ նշում կատարելուց հետո պետական ռեգիստրի ղեկավարը (վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում` տարածքային ստորաբաժանման ղեկավարը) ստորագրում և կնքում է փաստաթղթի (որը պետք է պարունակի տեղեկություններ կազմված օրինակների քանակի, օրինակի հերթական համարի մասին) ներկայացված բոլոր օրինակները: