Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈ ...

 

040.0085.130298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 1998 թվականի թիվ 85

 

i

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքն ու դրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը 10-օրյա ժամկետում սահմանել մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները:

3. Սահմանել, որ մասնավորեցվող օբյեկտների կազմում գտնվող 2,1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն, ընդ որում, եթե այդ տարածքները տեղաբաշխված են շենքերի բացվածքներում, ապա սեփականության իրավունքով չեն փոխանցվում օբյեկտի նոր սեփականատիրոջը, իսկ եթե այդ տարածքները տեղաբաշխված են առանձնացված շենքերում, ապա սեփականության իրավունքով փոխանցվում են օբյեկտի նոր սեփականատիրոջը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» թիվ 182 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 26-ի թիվ 90 և 1997 թվականի մարտի 11-ի թիվ 39 որոշումների խմբագրությամբ):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|«Փոքր» օբյեկտների տարածքի | Տարածքի մեկ քառ. մետրի նկատմամբ կիրառվող  |

|  մեկ քառ. մետրի արժեքը     |        ուղղիչ գործակիցների չափերը         |

|                            |___________________________________________|

|                            |      նվազագույն      |    առավելագույն    |

|____________________________|______________________|____________________|

| 30 ԱՄՆ-ի դոլարին համարժեք  |         1,0          |       15,0         |

| դրամ                       |                      |                    |

.________________________________________________________________________.

 

1. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0,9 , իսկ նկուղային տարածքների արժեքի որոշման համար` 0,7 ուղղիչ գործակից:

2. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:

3. Հաշվարկները կատարվում են օբյեկտի գնահատման պահին, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված դրամի կուրսի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.1998
N 85
Որոշում