041.0007.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2008 թվականի N 7-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Քոչարյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» և «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության
վարչության բարձրագույն կրթության քաղաքականության
մշակման և կազմակերպման բաժնի պետ
Ա. Բարլեզիզյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի
ֆրանսերենի ամբիոնի վարիչ
Ֆ. Խլղաթյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի
հայագիտության ամբիոնի վարիչ
Ն. Առաքելյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի գործնական
ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ»,
բ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Քալանթարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի
լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության
ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի
Ի. Բաղդասարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի
լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
Ռ. Բոստանջյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց
լեզվի և գրականության ու օտար լեզուների ֆակուլտետի
3-րդ կուրսի ուսանողուհի
Վ. Զաքարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար
լեզուների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող
Կ. Էվոյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար
լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
Զ. Սողոմոնյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի
հնչյունաբանության և քերականության ամբիոնի
ասպիրանտ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ