040.0272.060598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մայիսի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 մայիսի 1998 թվականի թիվ 272
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության և էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» թիվ 621 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով: