041.0249.140598
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 մայիսի 1998 թվականի թիվ 249
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
 
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 23.06.98 թիվ 361 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:
(2-րդ կետն ուժը կորցրել է 13.09.99 թիվ 574 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումն ապահովելու նպատակով 417 LL 01 պետհամարանիշի ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» թիվ 164 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը և 3-րդ կետը, 1997 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» թիվ 502 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 542 որոշման 1-ին կետը և 1998 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 542 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 95 որոշումը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ. մայիսի
14-ի թիվ 249 որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(ուժը կորցրել է 23.06.98 թիվ 361 որոշում)
 
     Է. Սանդոյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար
                        (հանձնաժողովի նախագահ)
     Գ. Եգանյան       - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     Դ. Զադոյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարար
     Լ. Մկրտչյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար
     Վ. Մովսիսյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գ. Ստամբոլցյան   - ՀՀ առողջապահության նախարար
     Ա. Ասլիկյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին 
                        տեղակալ 
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Է. Մուրադյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան   - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
     Մ. Պետրոսյան     - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
     Տ. Պետրոսյան     - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
     Ա. Թումանյան     - ՀՀ հարկային տեսչության պետ
     Մ. Մակարյան      - ՀՀ մաքսային վարչության պետ
     Կ. Արեյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ
Կ. Հայրապետյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
     Ն. Հակոբյան      - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
     Գ. Բոշյան        - Հայաստանի կարմիր խաչի ընկերության գլխավոր 
                        քարտուղար 
     Ա. Պետրոսյան     - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային 
                        վարչության ատենապետուհի
     Ա. Վարդանյան     - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի  
                        գրասենյակի տնօրեն
     Վ. Եպիսկոպոս     - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան  թեմի 
     Այքազյան           «Հայ օգնության ֆոնդ» Երևանի  մասնաճյուղի տնօրեն
     Ա. Ղազարյան      - Հայ բարեգործական  ընդհանուր միության  Երևանի  
                        գրասենյակի  տնօրեն
     Մ. Տերտերյան     - «Ազնավուրը` Հայաստանին» Հայաստանի 
                        ներկայացուցչության տնօրեն
     Կ. Գևորգյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության 
                        միջազգային տնտեսության համագործակցության 
                        կոորդինացման վարչության պետ (հանձնաժողովի 
                        քարտուղար)