040.1176.200811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 օգոստոսի 2011 թվականի N 1176-Ն
 
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի օգոստոսի 7-ի Արագածոտնի մարզի Նոր Արթիկի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 541.015 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1.619 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1176-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ N 15 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.__________________________________________________________.
|NN |              Ծախսերը                        |Գումարը |
|ը/կ|                                             |(դրամ)  |
|___|_____________________________________________|________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ    | 130000 |
|___|_____________________________________________|________|
|   |այդ թվում`                                   |        |
|___|_____________________________________________|________|
|   |1) հանձնաժողովի նախագահի                     |65000   |
|___|_____________________________________________|________|
|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի            |32500   |
|___|_____________________________________________|________|
|   |3) հանձնաժողովի քարտուղարի                   |32500   |
|___|_____________________________________________|________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ      |31500   |
|___|_____________________________________________|________|
|   |Ընդամենը                                     |161500  |
.__________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1176-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
._______________________________________________________.
|NN |              Ծախսերը                     |Գումարը |
|ը/կ|                                          |(դրամ)  |
|___|__________________________________________|________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ |        |
|   |այդ թվում`                                |        |
|___|__________________________________________|________|
|   |1) հանձնաժողովի նախագահի                  |   65000|
|___|__________________________________________|________|
|   |2) հանձնաժողովի քարտուղարի                |   32500|
|___|__________________________________________|________|
|   |3) հանձնաժողովի անդամների                 |  195000|
|   |(6 անդամ x 32500 դրամ)                    |        |
|___|__________________________________________|________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ   |   75875|
|___|__________________________________________|________|
|3. |Կապի ծառայություններ                      |    1000|
|___|__________________________________________|________|
|4. |Գրասենյակային նյութեր և  հագուստ          |    3000|
|___|__________________________________________|________|
|5. |Տրանսպորտային նյութեր                     |    5000|
|___|__________________________________________|________|
|   |ընդամենը                                  |  377375|
|___|__________________________________________|________|
|   |Այլ ծախսեր                                |    2140|
|   |(քվեաթերթիկների տպագրություն,             |        |
|   |415 ընտրող + 415 x 0.03 x 5 դրամ)         |        |
|___|__________________________________________|________|
|   |Ընդամենը                                  |  379515|
._______________________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1176-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
._______________________________________________________.
|                  Ծախսերը                     |Գումարը |
|                                              |(դրամ)  |
|______________________________________________|________|
|Գրասենյակային նյութեր և  հագուստ              |    1619|
|(ընտրողների ցուցակներ, 415 ընտրող x 3,9 դրամ) |        |
|______________________________________________|________|
|Ընդամենը                                      |    1619|
._______________________________________________________.