040.1794.211211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1794-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կետում քարաթափման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 13315.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 11968.3 հազ. դրամ.
2) «գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով` 1347.5 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1794-Ա որոշման
 
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
 
.____________________________________________________________________.
|NN |Ապրանքի անվանումը                      |Գնման|Քանակը|Գումարը    |
|ը/կ|                                       |ձևը  |      |(հազ. դրամ)|
|___|_______________________________________|_____|______|___________|
|1. |Մասնագիտական ծառայություններ           |ԲԸԱՀ |   1  |    11968.3|
|___|_______________________________________|_____|______|___________|
|2. |Տրանսպորտային միջոցների վարձակալություն|ԲԸԱՀ |   1  |     1347.5|
.____________________________________________________________________.