Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119- ...

 

 

040.1906.110112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1906-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) արտահանման խթանում, ներմուծման փոխարինում և (կամ) ենթակառուցվածքների զարգացում (8)».

2) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն և (կամ) ապրանքի կամ ծառայության պահանջարկի առկայություն (6)»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1906-Ն
Որոշում