041.0392.030512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2012 թվականի N 392-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 301-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
i
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ի աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 301-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. մայիսի 3-ի
N 392-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. ապրիլի 5-ի
N 301-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Ն. Սարգսյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայաստանի ճարտարապետների
միություն» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու
քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Իգիթյան - Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի
ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Քալաշյան - ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի
գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Լ. Վարդանյան - «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական
կազմակերպության վարչության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս
(համաձայնությամբ)
Հ. Վարդանյան - «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական
կազմակերպության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս
(համաձայնությամբ)
Ա. Քասարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական
վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի
պետ (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ս. Օհանյան - «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական
գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ
(համաձայնությամբ)
Կ. Այվազյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության
աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների
պաշտպանության գործակալության Երևանի տարածքային
բաժնի պետ
Ս. Հարությունյան - «Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիա»
հասարակական կազմակերպության իրավաբան
(համաձայնությամբ)»: