Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐ ...

 

 

105.0219.210814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10514369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 2014 թվականի N 219-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնության հուշարձանների անձնագրերը.

1) «Բախտի կամար» բնական քարե թունել»` համաձայն հավելված 1-ի,

2) «Բերդի գլուխ» բնապատմական համալիր»` համաձայն հավելված 2-ի,

3) «Ցոլք» ջրվեժ»` համաձայն հավելված 3-ի,

4) «Վարդան Մամիկոնյան»` համաձայն հավելված 4-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 219-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԲԱԽՏԻ ԿԱՄԱՐ» ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵ ԹՈՒՆԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` Փոխակերպային:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները.

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքից մոտ 20 կմ հարավ` Վարագաջուր (Հախում) գետի վերին հոսանքի ավազանում, Վարագաջրի ձախ վտակ Կառնուտի և Վարագաջուր գետի աջ չոր վտակի հատման կետում, Կառնուտ վտակի հոսանքն ի վեր գնացող գրունտային ավտոճանապարհի աջ կողմում, ծովի մակարդակից 1707 մ բարձրության վրա: Կոորդինատներ` X - 517072,21; Y - 4515868,83 *

 

.________________________________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ *        | Գծային       |

|               |_________________________| չափերը (մետր)|

|               |    Y       |     X      |              |

|_______________|____________|____________|______________|

|    Ա          |8557558.7997|4411933.1359|              |

|_______________|____________|____________|     57.82    |

|    Բ          |8557605.5297|4411967.1891|______________|

|_______________|____________|____________|     70.70    |

|    Գ          |8557675.9903|4411973.9647|______________|

|_______________|____________|____________|     34.19    |

|    Դ          |8557685.9143|4411940.2508|______________|

|_______________|____________|____________|     15.32    |

|    Ե          |8557681.2878|4411925.6494|______________|

|_______________|____________|____________|     50.57    |

|    Զ          |8557630.9064|4411921.2809|______________|

|_______________|____________|____________|     17.43    |

|    Է          |8557617.9482|4411932.9321|______________|

|_______________|____________|____________|     59.58    |

|    Ը          |8557569.2949|4411898.5381|______________|

|_______________|____________|____________|     18.67    |

|    Թ          |8557556.2623|4411911.9130|______________|

|_______________|____________|____________|     21.37    |

|    Ա          |8557558.7997|4411933.1359|______________|

._________________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական երկրաբանական մերկացում, որը կազմված է բաց և բաց մոխրագույն մուսկովիտ-կվարցային կազմի բյուրեղային թերթաքարերով: Իրենից ներկայացնում է մերձլայնակի հյուսիս-արևմտյան ուղղվածության բավական երկարավուն և նեղ անկանոն մարմին: Համալիրի երկրաբանական բացարձակ հասակը թվագրվում է մոտ 300 մլն տարով: Ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Իրանի և Թուրքիայի հարակից տարածքում, կարբոնի համակարգի փոխակերպային թերթաքարեր այլևս ոչ մի տեղ հայտնի չեն: Կովասարի շրջակայքի փոխակերպային թերթաքարային ապարների եզակի մերկացումը երկրաժամանակագրական առումով ամենաերիտասարդն է:

2) Հուշարձանի ձգվածությունը հարավից հյուսիս` մոտ 30 մ, առավելագույն բարձրությունը` 2.5 մ, թերթաքարերը` թեք` 60-75 աստիճան անկյան տակ:

3) Բնականին մոտ վիճակում է:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավ-արևելյան Ա հանգուցակետը գտնվում է Հախում գետի և նրա աջակողմյան ու ձախակողմյան վտակների միախառնման կետում, որտեղից սահմանագիծը դեպի արևմուտք ձախակողմյան վտակի հունով հոսանքին հակառակ անցնելով 101,9 մ` միանում է Բ կետին, այնուհետև դեպի հյուսիս անցնելով 122,7 մ` միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը արևելյան ուղղությամբ թեք լանջով իջնում է 221,3 մ և միանում Հախում գետի վրա գտնվող Դ կետին, որտեղից էլ գետի հոսանքին հակառակ հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 177,4 մ` միանում Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 1650-1720 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 623,3 մ է: հյուսիսից հարավ ձգվածությունը` 130 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 224 մ: Պահպանման գոտում ներառված է նաև Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության թիվ 27 քառակուսու 3-րդ հատվածը` 0,2հա, 4-րդ բոնիտետային դասի,0,4 լրիվության ծառուտ /կաղնի,բոխի,հաճարենի/:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները`

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին`

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Բախտի կամար» բնական

քարե թունել

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 219-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԲԵՐԴԻ ԳԼՈՒԽ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` բնապատմական, Ենթատիպ` պատմամշակութային

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի վարչական տարածքում, բնակավայրի հյուսիս-արևմտյան եզրին: Բարձրությունը ծովի մակարդակից` 1766մ է:

Կոորդինատներ` Y=8552658.6264 X=4403245.4280

 

.________________________________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ *        | Գծային       |

|               |_________________________| չափերը (մետր)|

|               |    Y       |     X      |              |

|_______________|____________|____________|______________|

|    Ա          |8552617.6200|4403182.7900|              |

|_______________|____________|____________|     14.91    |

|    Բ          |8552606.4300|4403192.6500|______________|

|_______________|____________|____________|     29.10    |

|    Գ          |8552596.2500|4403219.9100|______________|

|_______________|____________|____________|     40.44    |

|    Դ          |8552599.7900|4403260.1900|______________|

|_______________|____________|____________|     29.88    |

|    Ե          |8552609.7000|4403288.3800|______________|

|_______________|____________|____________|     24.68    |

|    Զ          |8552625.7900|4403307.1000|______________|

|_______________|____________|____________|     17.75    |

|    Է          |8552641.5100|4403315.3500|______________|

|_______________|____________|____________|     34.58    |

|    Ը          |8552675.9000|4403311.7500|______________|

|_______________|____________|____________|     35.50    |

|    Թ          |8552709.6900|4403300.8600|______________|

|_______________|____________|____________|     35.50    |

|    Ժ          |8552714.4400|4403256.0700|______________|

|_______________|____________|____________|     35.50    |

|    Ի          |8552708.7800|4403231.0100|______________|

|_______________|____________|____________|     35.50    |

|    Լ          |8552680.0900|4403182.0300|______________|

|_______________|____________|____________|     35.50    |

|    Խ          |8552648.7400|4403177.3300|______________|

|_______________|____________|____________|     45.04    |

|    Ա          |8552617.6200|4403256.7900|______________|

._________________________________________.

* Կոորդինատային համակարգը` WGS-84, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1/ «Բերդի գլուխ» բնապատմական համալիր բնության հուշարձանը ընդգրկում է «Բերդի գլուխ» ամրոցը, բարձր առանձնացված հրվանդանը և ամրոցին հարող Արփա գետի հատվածը: «Բերդի գլուխ» բնապատմական համալիրը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Տարածքում լայն տարածված են, ըստ Կ.Ն.Պաֆենհոլց-ի տվյալների, մոխրագույն, սև շատ կարծր մանրահատիկ տուֆիտները, որոնց շերտերը ստանում են կանաչ, մոխրագույն, դեղին երանգավորում: Այդ ապարները կազմված են կավա-հրային նյութից տուֆոգեն խառնուրդներով: Անդեզիտների միներալոգիական կազմը պլագիոկլազային է: Այս շերտախմբերի հասակը միջին էոցենի հասակի է, ներկայացված անդեզիտներով, տուֆոբրեկչիաներով, դացիտներով, լիպարիտո-դացիտներով:

 

2/ Տեսանելի բարձրությունը հողի մակերևույթից մոտ 90մ է, իսկ լայնությունը միջինում կազմում է 100մ:

3/ Վիճակը բնական է և գեղատեսիլ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1/ Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի`

«Ա» սահմանակետից /Y=8552617.6200, X=4403182.7900/ սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բարձրունքներով անցնելով 14.91մ հասնում է «Բ» սահմանակետին /Y=8552606.4300, X=4403192.6500/, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 29.10մ հասնում «Գ» /Y=8552596.2500, X=4403219.9100/ սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 40.44մ հասնում «Դ» /Y=8552599.7900, X=4403260.1900/ սահմանակետին:Սահմանագիծը շարունակվելով հյուսիսային ուղղությամբ անցնում է 29.88 մ, հասնում «Ե» սահմանակետին /Y=8552609.7000, X=4403288.3800/: «Ե» սահմանակետից սահմանագիծը քիչ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 24.68 մ, հասնում «Զ» սահմանակետին /Y=8552625.7900, X=4403307.1000/: «Զ» սահմանակետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, անցնելով 17.75մ` հասնում է «Է» /Y=8552641.5100, X=4403315.3500/ սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևելք, անցնելով 34.58մ` հասնում է «Ը» /Y=8552675.9000, X=4403311.7500/ սահմանակետին, անցնում 35.50 մ, հասնում «Թ» սահմանակետին /Y=8552709.6900, X=4403300.8600/: «Թ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 45.04մ հասնում «Ժ»/Y=8552714.4400, X=4403256.0700/ սահմանակետին: Շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով 25.69մ` հասնում է «Ի»/Y=8552708.7800, X=4403231.0100/ սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 56.76մ, հասնում «Լ» սահմանակետին /Y=8552680.0900, X=4403182.0300/: «Լ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 31.70մ հասնում «Խ»/Y=8552648.7400, X=4403177.3300/ սահմանակետին, հետո թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 31.60մ հասնում «Ա» սահմանակետին:

2/ Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.3 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1650-1800մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 417.6 մ է, հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվածությունը` մոտ 115մ, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվածությունը` մոտ 136մ: Պահպանման գոտին ընդգրկում է համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության արոտավայր:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Գնդեվազ գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները /հողային ծածկույթի խախտումով/,

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

գ. շինարարական, հորատման և պայթեցման աշխատանքները,

դ. նմուշներ վերցնելը,

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2/ Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

բ. ուսումնական պրակտիկաների անցկացումը,

գ. տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղական համայնք:

 

Հավելված

«Բերդի գլուխ» ամրոց

հրվանդան

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 219-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՑՈԼՔ» ՋՐՎԵԺ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` բնապատմական, Ենթատիպ` պատմամշակութային

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի վարչական տարածքում, բնակավայրի հյուսիս-արևմտյան եզրին: Բարձրությունը ծովի մակարդակից` 1766մ է:

Կոորդինատներ` Y=8552658.6264 X=4403245.4280

 

.________________________________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ *        | Գծային       |

|               |_________________________| չափերը (մետր)|

|               |    Y       |     X      |              |

|_______________|____________|____________|______________|

|    Ա          |8557144.5373|4411719.8089|              |

|_______________|____________|____________|     29.17    |

|    Բ          |8557165.5864|4411740.0092|______________|

|_______________|____________|____________|     35.52    |

|    Գ          |8557192.3383|4411716.6454|______________|

|_______________|____________|____________|     72.67    |

|    Դ          |8557241.2156|4411662.8641|______________|

|_______________|____________|____________|      4.30    |

|    Ե          |8557240.1321|4411658.7079|______________|

|_______________|____________|____________|     23.77    |

|    Զ          |8557234.7679|4411635.5463|______________|

|_______________|____________|____________|     14.46    |

|    Է          |8557230.3735|4411621.7665|______________|

|_______________|____________|____________|     46.63    |

|    Ը          |8557191.2605|4411647.1503|______________|

|_______________|____________|____________|     48.38    |

|    Թ          |8557162.4026|4411685.9821|______________|

|_______________|____________|____________|     38.25    |

|    Ա          |8557144.5373|4411719.8089|______________|

._________________________________________.

* Կոորդինատային համակարգը` WGS-84, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1/ «Բերդի գլուխ» բնապատմական համալիր բնության հուշարձանը ընդգրկում է «Բերդի գլուխ» ամրոցը, բարձր առանձնացված հրվանդանը և ամրոցին հարող Արփա գետի հատվածը: «Բերդի գլուխ» բնապատմական համալիրը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Տարածքում լայն տարածված են, ըստ Կ.Ն.Պաֆենհոլց-ի տվյալների, մոխրագույն, սև շատ կարծր մանրահատիկ տուֆիտները, որոնց շերտերը ստանում են կանաչ, մոխրագույն, դեղին երանգավորում: Այդ ապարները կազմված են կավա-հրային նյութից տուֆոգեն խառնուրդներով: Անդեզիտների միներալոգիական կազմը պլագիոկլազային է: Այս շերտախմբերի հասակը միջին էոցենի հասակի է, ներկայացված անդեզիտներով, տուֆոբրեկչիաներով, դացիտներով, լիպարիտո-դացիտներով:

 

2/ Տեսանելի բարձրությունը հողի մակերևույթից մոտ 90մ է, իսկ լայնությունը միջինում կազմում է 100մ:

3/ Վիճակը բնական է և գեղատեսիլ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1/ Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի`

«Ա» սահմանակետից /Y=8552617.6200, X=4403182.7900/ սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, բարձրունքներով անցնելով 14.91մ հասնում է «Բ» սահմանակետին /Y=8552606.4300, X=4403192.6500/, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 29.10մ հասնում «Գ» /Y=8552596.2500, X=4403219.9100/ սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 40.44մ հասնում «Դ» /Y=8552599.7900, X=4403260.1900/ սահմանակետին: Սահմանագիծը շարունակվելով հյուսիսային ուղղությամբ անցնում է 29.88 մ, հասնում «Ե» սահմանակետին /Y=8552609.7000, X=4403288.3800/: «Ե» սահմանակետից սահմանագիծը քիչ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 24.68 մ, հասնում «Զ» սահմանակետին /Y=8552625.7900, X=4403307.1000/: «Զ» սահմանակետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, անցնելով 17.75մ` հասնում է «Է» /Y=8552641.5100, X=4403315.3500/ սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևելք, անցնելով 34.58մ` հասնում է «Ը» /Y=8552675.9000, X=4403311.7500/ սահմանակետին, անցնում 35.50 մ, հասնում «Թ» սահմանակետին /Y=8552709.6900, X=4403300.8600/: «Թ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 45.04մ հասնում «Ժ»/Y=8552714.4400, X=4403256.0700/ սահմանակետին: Շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով 25.69մ` հասնում է «Ի»/Y=8552708.7800, X=4403231.0100/ սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 56.76մ, հասնում «Լ» սահմանակետին /Y=8552680.0900, X=4403182.0300/: «Լ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 31.70մ հասնում «Խ»/Y=8552648.7400, X=4403177.3300/ սահմանակետին, հետո թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 31.60մ հասնում «Ա» սահմանակետին:

2/ Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.3 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1650-1800մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 417.6 մ է, հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվածությունը` մոտ 115մ, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվածությունը` մոտ 136մ: Պահպանման գոտին ընդգրկում է համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության արոտավայր:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Գնդեվազ գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները /հողային ծածկույթի խախտումով/,

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

գ. շինարարական, հորատման և պայթեցման աշխատանքները,

դ. նմուշներ վերցնելը,

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2/ Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

բ. ուսումնական պրակտիկաների անցկացումը,

գ. տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղական համայնք:

 

Հավելված

«Ցոլք» ջրվեժ

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 219-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՔԱՐԵ ՔԱՆԴԱԿ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` երկրաբանական, Ենթատիպ` արտածին

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի վարչական տարածքում, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Կեչուտի ջրամբարից 2 կմ դեպի հարավ: Բարձրությունը ծովի մակարդակից` 1880մ է:

Կոորդինատներ` Y=8555091.7704 X=4405814.3436

 

.________________________________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ *        | Գծային       |

|               |_________________________| չափերը (մետր)|

|               |    Y       |     X      |              |

|_______________|____________|____________|______________|

|    Ա          |8555074.5456|4405794.8184|              |

|_______________|____________|____________|      6.87    |

|    Բ          |8555078.9075|4405800.1318|______________|

|_______________|____________|____________|     13.49    |

|    Գ          |8555085.0497|4405812.1439|______________|

|_______________|____________|____________|     10.04    |

|    Դ          |8555089.6201|4405821.0823|______________|

|_______________|____________|____________|      4.05    |

|    Ե          |8555091.4405|4405824.6969|______________|

|_______________|____________|____________|     11.26    |

|    Զ          |8555097.1446|4405834.4000|______________|

|_______________|____________|____________|      5.14    |

|    Է          |8555100.5867|4405838.2207|______________|

|_______________|____________|____________|     28.12    |

|    Ը          |8555126.6581|4405827.6759|______________|

|_______________|____________|____________|     50.20    |

|    Թ          |8555103.8058|4405782.9838|______________|

|_______________|____________|____________|     31.56    |

|    Ա          |8555074.5456|4405794.8184|______________|

._________________________________________.

* Կոորդինատային համակարգը` WGS-84, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1/ Ջերմուկի «Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ բնության հուշարձանը բնության կողմից կերտվել է էոգենի պինդ տուֆափշրաքարերի հողմնահարման արդյունքում: Հուշարձանը նման է սաղավարտ դրած առնական մարտիկի կողապատկերի: Բնության այս հրաշքն անվանել են «Վարդան Մամիկոնյան»` ի պատիվ առասպելական փառապանձ զորավարի: Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է: Տարածքում առկա են երրորդական օլիգոցեն հասակի տուֆաբրեկչիաները, ինչպես նաև հրաբխածին անդեզիտաբազալտները: Դիտակետը գտնվում է Վայք-Ջերմուկ հին ճանապարհին հուշարձանից մոտ 70մ դեպի հարավ-արևմուտք:

2/ Ժայռ-քանդակի տեսանելի բարձրությունը հողի մակերևույթից 8մ է, իսկ լայնությունը միջինում կազմում է 10մ:

3/ Վիճակը բնական է և գեղատեսիլ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1/ Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի`

Արփա գետի եզրին գտնվող «Ա» /Y=8555074.5456, X=4405794.8184/ սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, «Բ» /Y=8555078.9075, X=4405800.1318/-»Գ»/Y=8555085.0497, X=4405812.1439/-»Դ»/Y=8555089.6201, X=4405821.0823/-»Ե»/Y=8555091.4405, X=4405824.6969/-»Զ»/Y=8555097.1446, X=4405834.4000/ սահմանակետերով անցնում 50.8 մ, հասնում է գետի եզրին գտնվող «Է» սահմանակետին /Y=8555100.5867, X=4405838.2207/: «Է» սահմանակետից սահմանագիծը թեքվում և բարձրանում է հարավ-արևելք, անցնում 28.1 մ, հասնում է լանջի վրա գտնվող «Ը» սահմանակետին /Y=8555126.6581, X=4405827.6759/: «Ը» սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 50.2 մ, հասնում է նույն լանջի վրա գտնվող «Թ» սահմանակետին /Y=8555103.8058, X=4405782.9838/: «Թ» սահմանակետից սահմանագիծը իջնում է գետը, անցնում 31.6 մ, հասնում է գետի եզրին գտնվող «Ա» սահմանակետին:

2/ Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.15 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1880-1900մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 160.7մ է, հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվածությունը` մոտ 30մ, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվածությունը` մոտ 50մ: Պահպանման գոտին ընդգրկում է պետական անտառային հողեր:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Պետական անտառային հողեր և Ջերմուկ քաղաքային համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները /հողային ծածկույթի խախտումով/,

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

գ. շինարարական, հորատման և պայթեցման աշխատանքները,

դ. նմուշներ վերցնելը,

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2/ Թույլատրվում է`

ա. ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպումը,

բ. ուսումնական պրակտիկաների անցկացումը,

գ. տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնք:

 

Հավելված

«Վարդան Մամիկոնյան»

քարե քանդակ

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
05.08.2014
N 219-Ն
Հրաման