040.0200.100316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 փետրվարի 2016 թվականի N 200-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշման N 1 հավելվածը
 
«._____________________________________________________________________.
|87.           |Ցամաքային տրանսպորտային միջոցներ,   |0                |
|              |բացի գնացքների և  տրամվայների       |                 |
|              |շարժակազմերից և  դրանց մասեր ու     |                 |
|              |պարագաներ` բացառությամբ.            |                 |
._____________________________________________________________________.
 
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
 
«._____________________________________________________________________.
|8703          |Թեթև  մարդատար ավտոմոբիլներ և       |0                |
|              |շարժիչային այլ տրանսպորտային        |ԵԱՏՄ անդամ երկրից|
|              |միջոցներ` բացառապես նախատեսված      |ներմուծման       |
|              |մարդկանց փոխադրելու համար (բացի     |դեպքում`         |
|              |8702 ապրանքային դիրքում ընդգրկված   |1                |
|              |շարժիչային տրանսպորտային            |                 |
|              |միջոցներից)` ներառյալ               |                 |
|              |բեռնաուղևորատար                     |                 |
|              |ֆուրգոն-ավտոմոբիլները և             |                 |
|              |մրցարշավային ավտոմոբիլները          |                 |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ