010.0090.130616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «պատրաստելը» բառից հետո լրացնել «կամ արտադրելը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 280.1-ին հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 280.1. ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ
1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով
4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մինչև երեք տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մինչև երեք տարի ժամկետով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
13 հունիսի 2016 թվականի
ՀՕ-90-Ն