Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ...

 

 

041.0876.270916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2016 թվականի N 876-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) «Ա. Միրզաբեկյան» բառերը փոխարինել «Մ. Հակոբյան» բառերով և «նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել «Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)» պարբերությունը.

3) «Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու» բառերով.

4) «Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Ներսիսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ» բառերով.

5) «Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության առաջին բաժնի պետ» բառերը փոխարինել «Կ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ» բառերով.

6) «Ս. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «Գ. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ» բառերով.

7) «Բ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ժ. Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ» բառերով.

8) «Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.09.2016
N 876-Ա
Որոշում