ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
i
1.1. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար` ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով:
(1.1-ին կետը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)
i
1.2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 11 տոկոսային կետով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս:
(1.2-րդ կետը լրաց. 29.09.2022 թիվ 1506-Լ որոշում)
i
1.3. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում: Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով` 15 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 3.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար` ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար` 5.0 մլն դրամը: Ընդ որում, շահառուի վարկի մայր գումարի առաջին մարման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր վեց ամսվա իրացման ծավալը պետք է գերազանցի տվյալ վեց ամսվա համար մարված վարկի մայր գումարի մեծությանը, որի վերահսկողությունն իրականացնում է ֆինանսական կառույցը:
(1.3-րդ կետը լրաց. 06.07.2023 թիվ 1144-Լ որոշում)
i
2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վարկերի համար բյուջետային երաշխիքի տրամադրման կարգը:
i
4. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքը:
(4-րդ կետը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)
i
4.1. Սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է վարկի մինչև 70%-ի չափով բյուջետային երաշխիք, ընդ որում` յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ` առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով:
(4.1-ին կետը լրաց. 06.07.2023 թիվ 1144-Լ որոշում)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2022 թվականի մայիսի 15-ը համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ:
(5-րդ կետը լրաց. 15.04.2022 թիվ 506-Ն որոշում)
(որոշումը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
(նախաբանը փոփ. 15.04.2022 թիվ 506-Ն, 27.04.2023 թիվ 621-Լ որոշումներ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 14
ք. Երևան
Հավելված
i
ՀՀ կառավարության
2019 թվականի փետրվարի 28-ի
N 201-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական հումքի երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը:
2. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերից է, վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2017 թվականի տվյալներով կազմել է 34.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունում` 55.5 տոկոս:
3. Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլնի հետ:
i
4. Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով մատչելի պայմաններով վարկավորումը, որը պայմաններ կստեղծի պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի և գյուղատնտեսական կենդանիների արժեշղթաների կայացման և զարգացման համար:
(4-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 835-Լ որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրով մեկնարկել է պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գործընթացը:
6. 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում այն շարունակվել է ընդլայնված ծավալներով:
I. ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
7. Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, իսկ դրանց տոկոսադրույքները տատանվում են 8.8-14.2 տոկոսի սահմաններում:
8. Վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները պահանջում են մեծածավալ ներդրումներ, մինչդեռ կազմակերպությունների գրավի առարկան սահմանափակ է, հետևաբար վարկավորման համար հաճախ գրավադրվում է կազմակերպության ամբողջ գույքը: Հետագա տարիների գործունեության համար, շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտության դեպքում, գրավի առարկայի բացակայության պատճառով, անհնարին է դառնում նոր վարկերից օգտվելու գործընթացը: Արտադրության վերազինման և հումքի ձեռքբերման համար, սահմանափակ ժամկետով տրամադրված վարկերի սպասարկման ծախսերը զգալիորեն բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը և բացասաբար անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա: Մրցունակության վրա բացասաբար են անդրադառնում նաև հումքի համեմատաբար բարձր գները, որը վերամշակողը վճարում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները գործում են ինտենսիվացման ցածր պայմաններում, մասնատված են, որի հետևանքը գյուղատնտեսական հումքի բարձր ինքնարժեքն է: Այդ պայմաններում էլ մշտապես առկա է գյուղացիական տնտեսությունների դժգոհությունը մթերման գների նկատմամբ, իսկ վերամշակողների կողմից մթերման գների բարձրացման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ պատրաստի արտադրանքի համար առկա են շուկայում ձևավորված որոշակի գներ:
9. Ստեղծված իրավիճակում, վերամշակող ընկերությունները ցածր մրցունակության և մարքեթինգային գործունեության սահմանափակ հնարավորությունների հետևանքով հաճախ չեն կարողանում սպասարկել վերցրած վարկային ռեսուրսները, որը բացասաբար է անդրադառնում վարկունակության, հետևաբար նոր վարկերից օգտվելու հնարավորության վրա:
10. Ագրովերամշակող ընկերությունների կողմից վարկային միջոցների ներգրավման հիմնական խոչընդոտներից է տոկոսադրույքների բարձր մակարդակը, որը հանգեցնում է դրանց սպասարկման ծանր բեռի վերը նշված հետևանքներին:
11. Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի առանձնահատկությունների պայմաններում (գյուղատնտեսական հումքի արտադրության բարձր ռիսկ, իրացման բարդություններ, արտահանման տրանսպորտային մեծ ծախսեր, գինեգործական արտադրանքի դեպքում արտադրական տեխնոլոգիայով պայմանավորված պատրաստի արտադրանքի ստացման համար անհրաժեշտ երկար ժամկետներ և այլն) շահութաբեր արտադրության վարումը հնարավոր է միայն տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև գրավով` պարտավորության կատարման մասնակի ապահովմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
12. Ըստ կատարված գնահատման արդյունքների`
1) 2017-2018 թվականներին պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 180.7 և 188.7 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 23.3 և 28.0 մլրդ դրամ.
2) կաթնամթերքի արտադրության ոլորտում գործում են ավելի քան 150 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք տարեկան մթերում են շուրջ 250.0 հազ. տոննա կաթ, որի արժեքը կազմում է ավելի քան 35.0 մլրդ դրամ:
13. Կաթի արտադրությունը և մթերումը կրում է խիստ սեզոնային բնույթ, դրա ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային սեզոնին: Այդ ընթացքում մթերված կաթն ուղղվում է հիմնականում պանրի և չոր կաթի արտադրությանը, որոնց իրացումը կատարվում է շուրջ մեկ տարվա ընթացքում: Այդ պատճառով կաթ վերամշակող տնտեսավարողները սկսած մայիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսն ունենում են շրջանառու միջոցների խիստ պահանջարկ` մթերված կաթի արժեքը վճարելու համար:
14. Քանի որ գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունների շրջանառու միջոցների համալրման կարիքները հիմնականում ապահովվում են վարկային միջոցների հաշվին` պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող շուրջ 235 ընկերության միայն մթերումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկը կազմում է ավելի քան 55.0 մլրդ դրամ:
15. Պտուղբանջարեղեն, խաղող և կաթ վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր, իսկ սուբսիդավորման 9 տոկոսային կետը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ծրագրով առաջարկվող պայմաններով շուրջ 18,0 մլրդ դրամ վարկավորման դեպքում հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր տարի շուրջ 1,5 մլրդ դրամով նվազեցնել մոտ 50 վարկառու ընկերությունների կողմից արտադրության վրա կատարվող ծախսերը: Արդյունքում առկա ռեսուրսները կուղղվեն լրացուցիչ ծավալներով մթերումների իրականացմանը կամ առավել բարձրորակ հումքի ձեռքբերմանը, որը կնպաստի պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշների ու մրցունակության բարձրացմանը և իրացման ծավալների ավելացմանը:
16. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի շրջանակներում 2017 թվականին ծրագրից օգտվել են 20 ընկերություն` 1341.0 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 922 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 65.19 մլն դրամ, իսկ 2018 թվականին ծրագրից օգտվել են 31 ընկերություն` 5975.7 մլն դրամի չափով, գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 7553 հատ բերքի գնման պայմանագրեր, սուբսիդավորման գումարը կազմել է 85.62 մլն դրամ:
17. Սույն ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվել են գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ, որի արդյունքում 2017 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 1377.8 մլն դրամ (5.9 տոկոս), 2018 թվականին` 200.4 մլն դրամ (0.7 տոկոս), իսկ 2016 թվականին` 2048.4 մլն դրամ, որից 110.3 մլն դրամը 2015 թվականին մթերված հումքի դիմաց:
i
17.1. Գյուղատնտեսական հումքն իրացվում է հետևյալ ուղղություններով` մթերում վերամշակման նպատակով, մթերում արտահանման նպատակով և տեղական շուկայում թարմ իրացում: Արտադրվող պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի շուրջ 18 տոկոսը մթերվում է վերամշակման նպատակով, շուրջ 9 տոկոսն արտահանվում է, իսկ շուրջ 77 տոկոսն իրացվում է տեղական շուկայում:
(17.1-ին կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.2. Հանրապետությունում արտադրված պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտադրության և արտահանման ծավալներն ունեն աճի մեծ ներուժ և այն խթանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտահանման նպատակով պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ մթերող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն` մատչելի պայմաններով նպատակային վարկեր տրամադրելու միջոցով:
(17.2-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառման շրջանակներում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին արդեն իսկ ցուցաբերվել է նմանատիպ պետական աջակցություն` մինչև 1.5 մլրդ դրամի չափով վարկից օգտվելու հնարավորություն տրամադրելու միջոցով, որի արդյունքում մեկ շահառուի տրամադրված շուրջ 1.4 մլրդ դրամ վարկի հաշվին մթերվել և արտահանվել է շուրջ 5.3 հազ. տոննա խաղող, որը կազմել է 2020 թվականին հանրապետությունից արտահանված խաղողի ամբողջ ծավալի շուրջ 21 տոկոսը:
(17.3-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
i
17.4. Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծությամբ սկսել են զբաղվել 2015 թվականից և, ըստ գնահատականների, 2021 թվականին շինշիլաբուծությամբ զբաղվող շուրջ 600 տնտեսություններում առկա է շինշիլայի շուրջ 30 հազ. գլուխ մայրական կազմ: Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար և այլընտրանք է հանրապետության սակավահող ու անջրդի տարածաշրջաններում շինշիլաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսությունների համար:
(17.4-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.5. Շինշիլաբուծությունը բարձր եկամտաբերության, սակավ ծախսատարության և ցածր ռիսկայնության շնորհիվ համարվում է էկզոտիկ կենդանաբուծության առաջատար ճյուղերից մեկը, իսկ շինշիլայի մորթին հանդիսանում է կենդանիների ամենաթանկ մորթիներից մեկը և միջազգային շուկայում ունի մեծ պահանջարկ:
(17.5-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.6. Առանձին տնտեսավարողներ համագործակցում են շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների հետ և նրանցից գնված շինշիլայից ստացված մորթին արտահանում են:
(17.6-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.7. Մաքսային վիճակագրության տվյալներով 2020 թվականին արտահանվել է 900 հատ շինշիլայի մորթի, և, ըստ գնահատականների, առաջիկա տարիներին այդ թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի:
(17.7-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
17.8. Նկատի ունենալով ոլորտի զարգացման միտումները և արտահանման մեծ ներուժը` նպատակահարմար է համարվում մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրման միջոցով շինշիլայի գնումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն:
(17.8-րդ կետը լրաց. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
18. Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:
(18-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
19. Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:
i
20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով վարկային միջոցների տրամադրման մատչելի մեխանիզմների առաջադրում.
2) տոկոսադրույքների սուբսիդավորմամբ նպատակային վարկերի տրամադրման ուղղությունների դասակարգման հստակեցում.
3) անհրաժեշտ միջոցների և դրա սուբսիդավորվող մասի գնահատում.
4) վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցում.
5) ծրագրի ռիսկերի կառավարում, այդ թվում:
(20-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ որոշումներ)
IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
i
21. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասնակիցներն են`
1) գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրի և դրան մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները.
2) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն, որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ).
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(21-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 835-Լ, 24.06.2021 թիվ 1031-Լ որոշումներ)
i
22. Սույն ծրագրով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
1) պտուղբանջարեղենի գնումներ և պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերում.
2) խաղողի գնումներ.
3) կաթի գնումներ.
4) սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ.
5) շինշիլայի գնումներ:
(22-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 685-Լ, 21.05.2020 թիվ 835-Լ, 24.06.2021 թիվ 1031-Լ որոշումներ)
i
23. Սուբսիդավորման են ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների (այսուհետ` ՖԿ) կողմից հետևյալ նախապայմաններով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքները`
1) տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում` կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում` հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում, տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ գյուղատնտեսական կենդանիների կաթից կամ գյուղատնտեսական կենդանիներից կամ շինշիլայից կամ վայրաճ պտուղներ, հատապտուղներ և բանջարեղեն հավաքող անձի և վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված արժեքը.
1.1) պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերից բացի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափով.
1.2) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
1.3) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին և 2.2-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը.
1.4) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը.
1.5) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
2) վարկառուի գյուղացիական տնտեսությունների և (կամ) կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի և (կամ) կոոպերատիվների հետ կնքված պայմանագիրը ներառում է հետևյալ դրույթները`
ա. գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածքի (հողատարածքների) չափը, կամ տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը կամ շինշիլայի գլխաքանակը,
բ. հումքի գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների,
գ. հումքի արժեքի վճարման կարգը և ժամկետները,
դ. կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,
ե. անհաղթահարելի ուժի ազդեցությունը,
զ. պայմանագրի գործողության ժամկետը և դադարման հիմքերը,
է. վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը: Հումքի գնման պայմանագրում վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը նշված չլինելու դեպքում վարկառուն պետք է ՖԿ-ին որևէ այլ եղանակով տրամադրի վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվի համարը,
ը. գյուղացիական տնտեսությանը հումքի արտադրության համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրման մասին (ըստ անհրաժեշտության).
2.1) շահառուները (բացառությամբ սպանդանոցների) ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական հումքի կամ շինշիլայի գնման պայմանագրերի պատճենները և դրանց հիման վրա լրացված N 1 ձևը` Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները.
2.2) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար պայմանագրերը կնքվում են N 4 ձևով, 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար` N 5 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված խաղողի մթերման մասով` N 4 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված պտուղբանջարեղենի մասով` N 5 ձևով, իսկ 2.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար` N 6 ձևով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան.
3) սպանդանոցները ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են սպանդանոցի հատակագիծը և վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրերը` առկայության դեպքում, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները.
4) գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրեր կնքված չլինելու դեպքում սպանդանոցները վաճառողների հետ գնման պահին կնքում են գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրեր.
5) գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո սպանդանոցները ՖԿ-ին ներկայացնում են գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի պատճեները և տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին` համաձայն N 3 ձևի` Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով:
(23-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 685-Լ, 21.05.2020 թիվ 835-Լ, 24.06.2021 թիվ 1031-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ, 15.04.2022 թիվ 506-Ն, 30.06.2022 թիվ 992-Լ, 29.09.2022 թիվ 1506-Լ, 06.07.2023 թիվ 1144-Լ, 24.08.2023 թիվ 1416-Լ որոշումներ)
i
24. Սույն ծրագրով սուբսիդավորման ենթակա ՖԿ-ի կողմից տրամադրվող նպատակային վարկերը`
1) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով.
1.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.
2) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
2.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
2.2) սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
2.3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով` 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար` ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
2.4) շինշիլայի մորթու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.
2.5) միևնույն վարկառուի կողմից սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.
2.6) սույն կետի 2.5-րդ ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը.
3) ունեն առավելագույնը`
ա. 3 տարի մարման ժամկետ` սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար,
բ. 1.5 տարի մարման ժամկետ` սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար.
4) տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս` սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար և ոչ ավելի, քան 6 ամիս` սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած.
5.1) սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերի շրջանակներում 2020 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված մայր գումարի մարման, իսկ 2021 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով` ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ.
5.2) սույն կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերի շրջանակներում 2022 թվականին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները.
5.3) սույն կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերի շրջանակներում 2023 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով` ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե սույն կետի 5.4-րդ ենթակետում նշված դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին, և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին.
5.4) սույն կետի 5.3-րդ ենթակետում նշված համաձայնությունն ստանալու նպատակով շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որում նշում է արտահանման անհնարինության պատճառները և դիմումին կցում է նախորդ 12 ամիսներին ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն արտահանումների հաշվին ապահովված լինելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը.
5.5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 5.4-րդ ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.
5.6) սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում 2023 թվականին տրամադրված վարկերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները.
6) ՖԿ-ին ԳՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարի փոխանցումը կարող է իրականացվել վարկի տրամադրելու պահից մինչև 3 ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր ամիս.
7) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.
8) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
9) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ.
10) սուբսիդավորվող վարկի մայր գումարը չունի նվազագույն շեմ:
(24-րդ կետը փոփ. 17.10.2019 թիվ 1429-Լ, 21.05.2020 թիվ 835-Լ, 02.07.2020 թիվ 1138-Լ, 24.06.2021 թիվ 1031-Լ 02.09.2021 թիվ 1436-Լ, 15.04.2022 թիվ 506-Ն, 27.04.2023 թիվ 621-Լ, 24.08.2023 թիվ 1416-Լ, 16.05.2024 թիվ 712-Լ որոշումներ)
i
25. Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար` 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):
(25-րդ կետը փոփ. 04.04.2019 թիվ 345-Լ, 27.04.2023 թիվ 621-Լ որոշումներ)
i
26. ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրում պետք է նախատեսվեն դրույթներ այն մասին, որ`
1) վարկառուին տրամադրված վարկի չափը (գումարը) պետք է համապատասխանի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, իսկ տոկոսադրույքը սուբսիդավորվում է ԳՖԿ-ի կողմից.
1.1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է 28-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ՖԿ-ից ստանալուց հետո.
2) վարկառուի կողմից յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին պետք է ներկայացվի տեղեկատվություն` թողարկված և իրացված պատրաստի արտադրանքի ծավալների մասին` համապատասխան տարվա ընթացիկ գներով.
3) դրույթներ վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի և սուբսիդավորման դադարեցման պայմանների վերաբերյալ` սույն ծրագրին համապատասխան.
4) տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումն իրականացվում է ՖԿ-ի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդ որում, ՖԿ-ն վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված հումքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված հումքի արժեքը փոխանցում է հումքի գնման պայմանագրերում նշված կամ վարկառուի կողմից ՖԿ-ին լրացուցիչ տրամադրված վաճառողի կողմից տրամադրված բանկային հաշվին.
5) պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ-ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը և ԳՖԿ-ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը:
(26-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1436-Լ որոշում)
27. ՖԿ-ն և ԳՖԿ-ն սահմանում են, որ ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակում են վարկառուի վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական և այլ տեղեկատվություն` պահպանելով բանկային և առևտրային գաղտնիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
i
27.1. Շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 կամ N 3 ձևերի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով, այդ թվում` 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների, շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:
(27.1-ին կետը լրաց. 02.09.2021 թիվ 1436-Լ, 06.07.2023 թիվ 1144-Լ որոշումներ)
i
28. ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային փոստին ներկայացնում է`
1) վարկային հայտի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն` ներառելով հետևյալ տվյալները` վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում նախատեսվող հումքի գնումների ծավալը (ընդամենը պտուղ, բանջարեղեն, խաղող, կաթ, շինշիլա կամ գյուղատնտեսական կենդանի).
2) պտուղբանջարեղենի, խաղողի կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը.
3) պտուղբանջարեղենի, խաղողի կաթի կամ շինշիլայի գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատումից հետո հումքի գնման պայմանագրերում փոփոխություններ կատարվելու դեպքում այդ մասին տեղեկատվություն` երեք աշխատանքային օրվա ընթացքում` ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված փոփոխված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, ընդ որում` N 1 ձևում փոփոխված տողերն ընդգծվում կամ լրացվում են տարբերվող գունանշումով.
4) գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն` ներառելով հետևյալ տվյալները` վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում գնման համար նախատեսվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը` առկայության դեպքում.
5) գյուղատնտեսական կենդանիների գնումից և դրանց դիմաց կատարված վճարումներից հետո վաճառողների մասին տեղեկատվություն Excel ծրագրով` վճարմանը հաջորդող ամսվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 3 ձևի:
(28-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 835-Լ, 24.06.2021 թիվ 1031-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ որոշումներ)
29. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություններ չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը համարվում է դրական և ՖԿ-ն սկսում է վարկային հայտի ուսումնասիրության գործընթացը:
i
30. Վարկառուի և կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում` կոոպերատիվների և (կամ) անհատ ձեռնարկատերերի հետ կաթի գնման պայմանագիր կնքելու դեպքում վերջիններս վարկառուին են ներկայացնում պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, որոնք վարկառուն վարկի հաստատման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային փոստին:
(30-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ որոշումներ)
31. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը`
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք տրամադրում են սույն ծրագրի պայմաններին համապատասխանող նոր վարկեր.
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ԳՖԿ-ի կողմից` ԳՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի հիման վրա.
3) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին մինչև վարկառուների կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսների փաստացի մարումներին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը.
4) ԳՖԿ-ն պարտավոր է ՖԿ-ի և ԳՖԿ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում հայտում նշված վարկի սուբսիդավորվող տոկոսադրույքը փոխանցել ՖԿ-ի բանկային հաշվին.
5) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով.
6) հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից.
7) ՖԿ-ների կանխատեսումներից ելնելով ԳՖԿ-ն գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան մոտավոր պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
8) սույն ծրագրով սահմանված վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգի և մասնակից ՖԿ-ների մասին հնարավոր շահառուներին, ինչպես նաև վարկի սուբսիդավորման ծրագրի մասին իրազեկումը վերապահվում են ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
32. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը և ավարտը`
i
1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է հետևյալ հիմքերով, եթե`
ա. առկա են տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի մեկ տարվա նախորդ (12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,
բ. վարկն օգտագործվել է ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով սահմանված պայմաններին ոչ համապատասխան: ՖԿ-ն, վարկի նպատակային օգտագործման իր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքի հիման վրա` վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի արձանագրման կամ ԳՖԿ-ի կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված սույն ծրագրի պայմանների խախտումների մասին կազմված համապատասխան եզրակացության ստացման դեպքում անմիջապես դադարեցնում է վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը,
գ. վարկառուն սահմանված կարգով ՖԿ- ին չի տրամադրել սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, ՖԿ-ի համար դա հիմք է հանդիսանում սուբսիդավորումը դադարեցնելու.
2) սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.
3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում` բացառությամբ սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով սուբսիդավորման դադարեցման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն.
4) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետի ավարտին, որը պետք է սահմանված լինի ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով` սույն ծրագրի 26-րդ կետի պահանջներին համապատասխան:
(32-րդ կետը փոփ. 24.08.2023 թիվ 1416-Լ որոշում)
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
33. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ԳՖԿ-ն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները` փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:
i
33.1. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՖԿ-ներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, մասնավորապես` հումքի գնման պայմանագրեր, հումքի գնումը և վճարումը հավաստող փաստաթղթեր և մշակվող հողատարածքի կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակի մասին տեղեկանքներ:
(33.1-ին կետը լրաց. 02.09.2021 թիվ 1436-Լ որոշում)
34. Այն դեպքում, եթե ԳՖԿ-ն կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:
35. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա:
36. ԳՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ` ամսվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` համաձայն N 2 ձևի:
37. Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին, այդ թվում`
1) տրամադրված վարկերի մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ մարզային տեղաբաշխվածության, որը պետք է ներառի`
ա. տրամադրված վարկի չափը,
բ. վարկի շրջանակում նախատեսված և փաստացի հումքի գնման չափն ըստ տեսականու,
գ. վարկի շրջանակում կնքված հումքի գնման պայմանագրերի քանակը,
դ. կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում գնված հումքի դիմաց կատարված վճարումները,
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առաջիկա տարվա համար.
3) հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն.
4) առաջարկություններ սույն ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:
i
38. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման ռիսկերն են`
1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով մթերումների կազմակերպման համար մատչելի պայմաններով նպատակային վարկային միջոցների տրամադրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը.
2) ՖԿ-ների կողմից սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների տրամադրման հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը.
3) կազմակերպությունների կողմից սույն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ ազատ գրավի առկայության սահմանափակությունը.
4) կազմակերպությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված վարկառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.
5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված արտադրված գյուղատնտեսական հումքի ցածր որակական ու քանակական ցուցանիշները և բարձր ինքնարժեքը.
6) ծրագրի շահառուների կողմից սեփական շրջանառու միջոցների խնայումը և էժան վարկային միջոցների ներգրավումը (խարդախության և բարոյական ռիսկեր), ինչպես նաև սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքների բերքի կամ գյուղատնտեսական կենդանիների կաթի մթերումը:
(38-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
39. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`
1) մթերումների կազմակերպման նպատակով սուբսիդավորման ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպության ընտրության և հաստատման գործընթացում հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցությունը.
2) սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների հայթայթումը.
3) ՖԿ-ների կողմից ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպությունների պատրաստի արտադրանքը գրավի առարկա ընդունումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «5.9. Վերամշակող արդյունաբերությունը» բաժնի վերջին պարբերությունում նշված օժանդակության միջոցառումների իրականացումը.
5) գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտությունից ելնելով մասնագիտական խորհրդատվության տրամադրման մեխանիզմների կատարելագործումը.
6) խարդախության և բարոյական ռիսկերի մեղմման կամ կառավարման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է, քանի որ ըստ գնահատականների, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին: Ոլորտի համեմատաբար խոշոր կազմակերպությունները, որոնց մոտ գոյանում են ազատ շրջանառու միջոցներ (օրինակ` «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ և այլ կազմակերպություններ) նախորդ երկու տարվա մթերման սեզոններին ծրագրից չեն օգտվել, իսկ մյուս կազմակերպություններն ազատ շրջանառու միջոցների առկայության դեպքում դրանք ուղղում են լրացուցիչ քանակությամբ հումք մթերելու և ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ օժանդակ նյութերի (տարայավորման, փաթեթավորման և այլ օժանդակ նյութեր) ձեռք- բերմանը: Բացի այդ, սեփական արտադրության հումքի մթերում թույլ չտալու նպատակով ծրագրում ներառվել է 22-րդ կետի 1-ին ենթակետը:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
40. Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ տարվա համար ծրագրի գծով նախատեսված գումարների հաշվին:
41. (41-րդ կետն ուժը կորցրել է 27.04.2023 թիվ 621-Լ որոշում)
i
VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
i
42. Գյուղատնտեսական հումք մթերող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում`
1) նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական հումքի գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն.
2) կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը` դրանք պետության, ՖԿ-ների և վարկառուների միջև դիվերսիֆիկացնելու արդյունքում.
3) 5-7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը.
4) որոշակիորեն կավելանան գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, որը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա.
5) որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը.
6) էականորեն կմեղմվի գյուղատնտեսական հումքի իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի արժեշղթաների զարգացման և գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը.
7) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
(42-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ որոշում)
(հավելվածը փոփ. 21.05.2020 թիվ 835-Լ որոշում)
Ձև N 1
i
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________.
|NN|Պայմանագրի վաճառող կողմը |Պայմանագրի |
|ը/| |շրջանակներում |
|կ | |վաճառվող հումքը |
|__|__________________________________________|___________________|
| |Անվա- |Պայմա- |Հեռա- |Տեղա- |Մշակվող|տե- |քանակը |1 կգ-ի|
| |նումը |նագրի |խոսա- |կայումը |հողա- |սակը|(տոննա)|կամ 1 |
| |կամ |համարը |համարը|__________|տարածքի| |(լիտր) |լիտրի |
| |անունը, | | |մարզը|հա- |չափը | | |գինը |
| |նունը | | | |մայն|կամ | | | |
| | | | | |քը |գյուղա-| | | |
| | | | | | |տնտե- | | | |
| | | | | | |սական | | | |
| | | | | | |կենդա- | | | |
| | | | | | |նիների | | | |
| | | | | | |կամ | | | |
| | | | | | |շինշի- | | | |
| | | | | | |լայի | | | |
| | | | | | |գլխա- | | | |
| | | | | | |քանակը | | | |
| | | | | | |(հատ) | | | |
|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|
|1.| | | | | | | | | |
|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|
|2.| | | | | | | | | |
|__|________|_______|______|_____|____|_______|____|_______|______|
| | | | | | | | | | |
._________________________________________________________________.
--------------------- -----------------------------------------
ստորագրությունը շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը,
հայրանունը
--------------------- -----------------------------------------
ստորագրությունը ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը
------------- 202 թ.
(1-ին ձևը փոփ. 24.06.2021 թիվ 1031-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ որոշումներ)
Ձև N 2
Սուբսիդավորող` ՀՀ ԳՆ ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի Գյուղական ֆինանսավորման կառույց Հաշվետու ժամանակահատված` Հաշվետվության ներկայացման ամսաթիվ` Ներկայացվող կառույցի անվանումը`
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _______ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.__________________________________________________________________________
| Աճողական հաշվետվություն
|__________________________________________________________________________
|NN | ՎԱՐԿԱՌՈՒ | |ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
|ը/կ|________________|____________________________|________________________
| |(անվա- | հասցե |վարկի|վարկի|վար-|հաշ- |վարկի|պայ- |նախա-|փաստա|նախա-|
| |նումը |________|պայմա|տրամա|կի |վետու|տարե-|մանա |տես- |ցի |տես- |
| |կամ |մար|հա- |նագրա|դրման|ավար|ժամա-|կան |գրերի|ված |հում-|ված |
| |ազգա- |զը |մայն|յին |ամսա-|տի |նակա-|տոկո-|քա- |հում-|քի |հում-|
| |նունը/ | |քը |գու- |թիվը |ամսա|հատվա|սա- |նակը |քի |գնման|քի |
| |անունը)| | |մարը | |թիվը|ծում |դրույ|(հատ)|գնման|տեսա-|գնման|
| | | | | | | |վարկի|քը | |տեսա-|կը |չափը |
| | | | | | | |մնա- | | |կը | |(տոն-|
| | | | | | | |ցորդը| | | | |նա) |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 6 | 7 | 8| 9| 10| 11 | 12 | 13 | 14|
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|4 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|5 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|6 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|7 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|8 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|9 | | | | | | | | | | | | |
|___|_______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|_____|_____|_____|
|10 | | | | | | | | | | | | |
|___|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|
|11 |ԸՆԴԱՄԵՆԸ` | | | | | |
.__________________________________________________________________________
____________________________________________________________________.
|
____________________________________________________________________|
| ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ | ԱՅԼ |
_______________________|_______________________________|____________|
|փաս- |հումքի |պայմանա-|վարկի|հաշվետու |սուբ- |սուբ- |հայտնա|այլ |
|տացի |գնման |գրերի |տարե-|ժամանակա- |սիդա- |սիդա- |բերված|նշում|
|հում-|պայմանա|դիմաց |կան |հատվածում |վորման|վորված |խախ- |ները |
|քի |գրի կամ|փաստացի |տոկո-|վճարված |ենթակա|գումարը|տում- | |
|գնման|պայմա- |կատարված|սա- |տոկոսա- |տոկո- |(աճողա-|ները | |
|չափը |նագրերի|վճարում-|դրույ|գումարը |սային |կան) | | |
|(տոն-|արժեքը |ները |քը |(աճողական)|կետը |(մլն | | |
|նա) |(մլն |(մլն | |(մլն դրամ)| |դրամ) | | |
| |դրամ) |դրամ) | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| 15| 16 | 17 | 18| 19 | 20 | 21 | 22 | 23 |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
|_____|_______|________|_____|__________|______|_______|______|_____|
| | | | | | | | | |
____________________________________________________________________.
Հարգանքով`
_____________________________
Սուբսիդավորող
______________________________________________________________________
Լիազորված անձ` պաշտոնը, անունը, ազգանունը ստորագրությունը, կնիք
Ձև N 3
i
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
._______________________________________________
|NN|Պայմանագրի վաճառող կողմը |
|ը/| |
|կ |__________________________________________|_
| |անվա- |պայմա-|հեռա- |տեղակայումը |գյուղա-|
| |նումը |նագրի |խոսա- |____________|տնտե- |
| |կամ |համարը|համարը|մարզը|հա- |սական |
| |անունը,| | | |մայնքը|կենդա- |
| |ազգա- | | | | |նիների |
| |նունը | | | | |գլխա- |
| | | | | | |քանակը |
| | | | | | |(հատ) |
| | | | | | | |
|__|_______|______|______|_____|______|_______|_
|1.| | | | | | |
|__|_______|______|______|_____|______|_______|_
|2.| | | | | | |
|__|_______|______|______|_____|______|_______|_
._______________________________________________
______________________________________________.
|Պայմանագրի շրջանակներում վաճառվող |
|գյուղատնտեսական կենդանիները |
_|____________________________________________|
| տե- |քանակը |քաշը |1 կգ-ի|տեղա- |Հաշ- |
| սակը|(հատ) |(կգ) |գինը |փոխման |վառման |
| | | |(դրամ)|N 1 ձևի |համարը,|
| | | | |անասնա- |առկա- |
| | | | |բուժական |յության|
| | | | |վկայականի|դեպքում|
| | | | |համարը և | |
| | | | |տրման | |
| | | | |ամսաթիվը | |
| | | | | | |
_|_____|_______|_____|______|_________|_______|
| | | | | | |
_|_____|_______|_____|______|_________|_______|
| | | | | | |
_|_____|_______|_____|______|_________|_______|
______________________________________________.
--------------------- -----------------------------------------
ստորագրությունը շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը,
հայրանունը
--------------------- -----------------------------------------
ստորագրությունը ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը
------------- 202 թ.:
(3-րդ ձևը լրաց. 21.05.2020 թիվ 835-Լ, 02.09.2021 թիվ 1436-Լ որոշումներ)
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում