040.0985.190705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2005 թվականի N 985-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 7-ի
N 985-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
i
2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի (մերձմակերեսային, խոր երկրաբանական ֆորմացիաներում կառուցվելիք) գերեզմանոց է նախատեսվում նախագծել, նախագծվելիք գերեզմանոցի առավելագույն տարողությունը (գերեզմանոցում տեղադրվելիք ռադիոակտիվ թափոնների տեսակը և առավելագույն գումարային ակտիվությունը):
(3-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)
3.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
(3.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)
4. Հայտին կից ներկայացվում են`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
գ) տեղեկություններ հայտատուի կողմից արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում նախկինում կատարված նախագծման աշխատանքների կամ դրա բացակայության մասին.
դ) տեղեկություններ հայտատուի` ճառագայթային անվտանգության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով ապահովվածության մասին.
ե) տեղեկություններ հայտատուի` ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի նախագծման աշխատանքներում ներգրավված անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին.
զ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի նախագծման որակի ապահովման ծրագիրը.
է) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերը.
ը) սույն կետի «է» ենթակետով նախատեսվող տեխնիկական և ծրագրային միջոցների փորձաքննության մասին եզրակացությունը:
(4-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն որոշումներ)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
5. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)
6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով:
7. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում է հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին:
7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)
8. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու վերաբերյալ:
9. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
10. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:
11. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(11-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
Ձև
i
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅՏ _____
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը,
պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի
վերաբերյալ տեղեկատվություն,
_________________________________________________________________________
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
2. Նախագծվելիք գերեզմանոցի տիպը _________________________________________ 3. Նախագծվելիք գերեզմանոցի առավելագույն տարողությունը ___________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
4. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված
անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված
լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________ 200 թ.
(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 7-ի
N 985-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ N _____
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ
Տրված` ___ ________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
_________________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև _____ ___________ 200 թ.
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)