Սեղմել Esc փակելու համար:
«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0236.120500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2000 թվականի N 236

 

i

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին`

i

ա) քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով հետևյալ մասնավորեցման ձևերից մեկը`

պետական գույքի մասնավորեցում` մրցույթային եղանակով` մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանելով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսի չափով,

պետական գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր.

(2-րդ կետի ա ենթակետը փոփ. 17.08.00 թիվ 494 որոշում)

բ) մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության և դրա մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ.

գ) նշված գործընթացը հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.

դ) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 12-ի N 236 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

«Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության

բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական

աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան     - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի

                       նախագահ)

    Մ. Միքայելյան    - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Շահնազարյան   - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին

տեղակալ

    Կ. Ադոնց         - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                       համակարգող նախարարի տեղակալ

    Հ. Մարգարյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                       մասնավորեցման վարչության պետ

    Վ. Առաքելյան     - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների

                       կազմակերպման բաժնի պետ

 

    Հ. Դավթյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       իրավաբանական գլխավոր վարչության պետ

 

(կազմը փոփ. 26.08.00 թիվ 516 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2000
N 236
Որոշում