Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԻԿ ՀՈՍՔԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԽԻԿ ՀՈՍՔԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՍՆ ...

 

 

040.0246.180500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2000 թվականի N 246

 

i

ԿԱՆԽԻԿ ՀՈՍՔԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետի և 25 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել 2001-2005 թվականների դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքների կանխատեսվող մեծությունները.

բ) 2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տվյալ տարվանից հետո առաջիկա հինգերորդ տարվա համար հաշվարկված դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքի կանխատեսվող մեծությունը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 18-ի N 246 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով

մասնավորեցվող պետական գույքի գնահատման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է կանխիկ հոսքերի (այսուհետև դրամական միջոցների հոսքեր) ընթացիկ արժեքի մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնի որոշման կարգը:

2. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման (այսուհետև` գույքի գնահատում) պահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

 

II. Գույքի գնահատման փուլերը

 

3. Գույքի գնահատումը կատարվում է հետևյալ փուլերով`

ա) հաշվարկային ժամանակաշրջանի ընտրություն.

բ) հաշվարկային ժամանակաշրջանում ստացվելիք դրամական միջոցների հոսքերի կանխատեսում.

գ) հետհաշվարկային ժամանակաշրջանում ստացվելիք դրամական միջոցների հոսքերի կանխատեսում.

դ) մեկնարկային գնի հաշվարկում:

 

III. Ընկերությունների (ձեռնարկությունների)

մեկնարկային գնի որոշման կարգը

 

4. Պետական գույքի մասնավորեցման ժամանակ համապատասխան ընկերությունը (ձեռնարկությունը) (այսուհետև` գնահատվող ընկերություն) գնահատելիս ընկերության մեկնարկային գինը որոշվում է` ելնելով հաշվարկային ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարվա և հետհաշվարկային ժամանակաշրջանի կտրվածքով ստացվելիք դրամական միջոցների հոսքերից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքներից:

5. Գույքի գնահատման համար հաշվարկային ժամանակաշրջան է ընդունվում գույքի գնահատման պահին հաջորդող հինգ տարին:

6. Դրամական միջոցների հոսքերի կանխատեսվող մեծությունը հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարվա համար հավասար է տվյալ տարվա ընթացքում հիմնական գործունեությունից կանխատեսվող շահույթի, այդ տարում կանխատեսվող շահութահարկի և կանխատեսվող կապիտալ ներդրումների ծավալի տարբերությանը` գումարած տվյալ տարում հիմնական միջոցների կանխատեսվող ամորտիզացիայի գումարը: Այն հաշվարկում է հետևյալ բանաձևով`

 

Հտ=Շտ-ՇՀտ-ԿՆտ+Ստ,

 

որտեղ`

Հտ -ն դրամական միջոցների հոսքերի կանխատեսվող մեծությունն է հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում.

Շտ -ն հիմնական գործունեությունից կանխատեսվող շահույթն է մինչև հարկումը տ-րդ տարում.

ՇՀտ -ն հիմնական գործունեությանը բաժին ընկնող կանխատեսվող շահութահարկն է տ-րդ տարում.

ԿՆտ -ն կանխատեսվող կապիտալ ներդրումների ծավալն է տ-րդ տարում.

Ստ -ն հիմնական միջոցների կանխատեսվող ամորտիզացիայի գումարն է տ-րդ տարում.

տ -ն հաշվարկային ժամանակաշրջանի հերթական տարին է:

7. Հետհաշվարկային ժամանակաշրջան է ընդունվում հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող տարին:

8. Հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի մեծություն է ընդունվում ընկերության, հետհաշվարկային ժամանակաշրջանի դրությամբ, ակտիվների և պարտավորությունների լուծարային արժեքների տարբերությունը:

Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հհ=Աալ-Պալ,

 

որտեղ`

Հհ -ն հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի մեծությունն է.

Աալ -ն ընկերության ակտիվների լուծարային արժեքն է հետհաշվարկային ժամանակաշրջանում.

Պալ -ն ընկերության պարտավորությունների լուծարային արժեքն է հետհաշվարկային ժամանակաշրջանում:

9. Հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարվա համար գնահատվող ընկերության տարեկան դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Հտ

Աը = _________ ,

                       տ           տ

                           (1+Գտ)

 

որտեղ`

Աը -ն տ-րդ տարվա համար գնահատվող ընկերության տարեկան դրամական

տ  միջոցների հոսքերի ընթացիկ արժեքն է.

Հտ -ն գնահատվող ընկերության տարեկան դրամական միջոցների հոսքերի մեծությունն է տ-րդ տարում.

Գտ -ն դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքն է (արտահայտված գործակցով) տ-րդ տարում.

տ-ն հաշվարկային ժամանակաշրջանի հերթական տարին է:

10. Գնահատվող ընկերության հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքը հաշվարկվում է հետեվյալ բանաձևով`

 

Հհ

Ահ = ___________ ,

                         հ           6

                             (1+Գ6)

 

որտեղ`

Ահ -ն գնահատվող ընկերության հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական

հ  միջոցների հոսքերի ընթացիկ արժեքն է.

Հհ -ն հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի մեծությունն է.

Գ6 -ը հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքն է (արտահայտված գործակցով):

11. Գնահատվող ընկերության հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքի հաշվարկման ժամանակ դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույք է ընդունվում հաշվարկային վերջին տարվա դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքը:

 

IV. Ընկերությունների (ձեռնարկությունների)

մեկնարկային գնի հաշվարկման կարգը

 

12. Ընկերության մեկնարկային գինը հաշվարկվում է` ելնելով գնահատվող ընկերության հաշվարկային ժամանակաշրջանի տարիների դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքների գումարային մեծության և գնահատվող ընկերության հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքի գումարից: Հետհաշվարկային ժամանակաշրջանում ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ արժեքի մեծությունը հանվում է հաշվարկված մեկնարկային գնից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, հետհաշվարկային ժամանակաշրջանում ընկերության պարտավորությունների ընթացիկ արժեքի հաշվարկման ժամանակ զեղչման տոկոսադրույք է ընդունվում հաշվարկային վերջին տարվա դրամական միջոցների հոսքերի զեղչման տոկոսադրույքը:

Ընկերության մեկնարկային գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

5

                       __               Պ

                   Գ = \ Աըտ + Ահհ - ________ ,

                       /_                   6

                       տ=1            (1+Գզ)

 

որտեղ`

Գ -ն ընկերության մեկնարկային գինն է.

5

__

\ Աըտ -ն գնահատվող ընկերության հաշվարկային ժամանակաշրջանի տարիների

     /_     դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքների գումարային

     տ=1    մեծությունն է.

 

Ահհ -ն գնահատվող ընկերության հետհաշվարկային ժամանակաշրջանի դրամական միջոցների հոսքերի ընթացիկ արժեքն է.

Պ -ն հետհաշվարկային ժամանակաշրջանում ընկերության ունեցած պարտավորությունների մեծությունն է.

Գզ -ն հետհաշվարկային ժամանակաշրջանում ընկերության ունեցած պարտավորությունների զեղչման տոկոսադրույքն է (արտահայտված գործակցով):

 

V. Գույքի գնահատման արդյունքների ձևակերպումը

 

13. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գնի որոշման արդյունքները ձևակերպվում են եզրափակիչ ակտով, որը ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները և հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը:

 

VI. Գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները

 

14. Գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը, որի կազմը համաձայնեցվում է գնահատվող ընկերության (ձեռնարկության) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության, պետական կառավարման տարածքային մարմնի հետ: Հանձնաժողովի հետ գործարար ծրագրի մշակման ժամանակ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կողմից կարող են հրավիրվել համապատասխան մասնագետներ կամ խորհրդատվական ընկերություններ:

Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման մարմնի կողմից ներկայացվում է նաև գույքի գնահատման պահի դրությամբ տվյալ ընկերության (ձեռնարկության) գույքի հաշվառման տվյալները: Հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերը սահմանում է լիազորված պետական մարմինը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2000
N 246
Որոշում