040.0849.181200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2000 թվականի N 849
i
«Ա. Լ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, ինչպես նաև «Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին`
ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել մասնագիտացված, խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություններ.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 18-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
դեկտեմբերի 18-ի N 849 որոշմամբ
ԿԱԶՄ
i
«Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»
պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման
նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական
ծրագրավորման վարչության պետ
Ա. Օհանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության
մասնավորեցման նախապատրաստման բաժնի պետ
(կազմը փոփ. 12.04.01 թիվ 293 որոշում)