Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳՀԻ» ՊԵ ...

 

 

040.0871.251200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2000 թվականի N 871

 

i

«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳՀԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, ինչպես նաև «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին`

i

ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել մասնագիտացված, խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություններ.

բ) 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 14.03.01 թիվ 194 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 25-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 25-ի N 871 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» պետական

փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման

նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան               - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

                                 (նախագահ)

    Ա. Մարկոսյան               - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

                                 առաջին տեղակալ

    Լ. Յոլյան                  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ժ. Ասատրյան                - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                 նախարարության սոցիալական ոլորտում

                                 բյուջետային ծախսերի ֆինանսական

                                 ծրագրավորման վարչության պետ

    Ա. Օհանյան                 - ՀՀ պետական գույքի կառավարման

                                 նախարարության մասնավորեցման

                                 նախապատրաստման բաժնի պետ

 

(կազմը փոփ. 12.04.01 թիվ 293 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2000
N 871
Որոշում