Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 04-Ն

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԵՐԸ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին և 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի

ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՐԳ

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԵՐԸ (ԱՌԱՐԿԱՆԵՐԸ) ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն կարգով սահմանվում են ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դատարան կամ դատական նիստի դահլիճ (այսուհետ` Պահպանվող տարածք) մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Սույն կարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել Պահպանվող տարածքում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը, ինչպես նաև կանխել Պահպանվող տարածք մուտք գործող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն կարգի իմաստով զննությունը դատական կարգադրիչի (այսուհետ` Կարգադրիչ) կողմից Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի տեխնիկական միջոցներով կամ այլ եղանակներով (տեսողական, լսողական, հոտառության զգայարաններով և այլն) ուսումնասիրումն է, որը Կարգադրիչին պետք է հնարավորություն ընձեռի համոզվել անձի մոտ սույն կարգի իմաստով արգելված իրերի բացակայության հարցում:

Զննության ընթացքում արգելվում է Կարգադրիչի կողմից որոնողական կամ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք կխեղաթյուրեն սույն կարգով սահմանված զննության էությունը կամ այն կվերածեն խուզարկության:

Այն անձանց և նրանց իրերի զննությունը, որոնց մոտ կարող են առկա լինել որոշակի գաղտնիք պարունակող փաստաթղթեր (նախաքննական, փաստաբանական և այլն), անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ Կարգադրիչը չծանոթանա գաղտնիք պարունակող փաստաթղթերի բովանդակությանը:

1.2 Կարգադրիչը Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու գործառույթն իրականացնելիս պարտավոր է խստագույնս պահպանել օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքները:

1.3 Սույն կարգի նպատակն ապահովելու համար զննության են ենթարկվում Պահպանվող տարածք մուտք գործող անձինք և նրանց իրերը:

1.4 Պահպանվող տարածք մուտք գործող անձանց զննությունն իրականացվում է համապատասխան սեռի Կարգադրիչի կողմից:

1.5 Զննությունից հրաժարվող անձի մուտքը Պահպանվող տարածք արգելվում է:

 

2. Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելը

 

2.1 Կարգադրիչը զննություն իրականացնելուց առաջ անձին առաջարկում է ազատվել այն իրերից, որոնք սույն կարգի իմաստով համարվում կամ կարող են համարվել արգելվող իրեր: Միաժամանակ անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում գտնվող համապատասխան պահոցներից օգտվելու հնարավորության մասին (դրանց առկայության դեպքում):

2.2 Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու գործընթացը, որպես կանոն, կազմակերպվում է տեղակայված տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության դեպքում զննությունն իրականացվում է տվյալ պահին առկա տեխնիկական միջոցներով (օրինակ` շարժական տեխնիկական միջոց և այլն):

2.3 Զննության ենթարկված անձի մոտ սույն կարգի իմաստով արգելվող համարվող իրեր չհայտնաբերելու դեպքում Կարգադրիչն ապահովում է նրա անարգել մուտքը Պահպանվող տարածք:

2.4 Եթե Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության ժամանակ տեխնիկական միջոցներն արձակում են համապատասխան ազդանշան, ապա Կարգադրիչը զննության ենթարկված անձին առաջարկում է ազատվել այն իրերից, որոնք սույն կարգի իմաստով համարվում կամ կարող են համարվել արգելվող իրեր, ինչպես նաև առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան: Անձը կրկին հիշեցվում է դատարանի վարչական շենքում գտնվող համապատասխան պահոցներից օգտվելու հնարավորության մասին:

2.5 Եթե զննության ենթարկված անձը հրաժարվում է կատարել սույն կարգի 2.4 կետում նշված գործողությունները և ցանկանում է մուտք գործել Պահպանվող տարածք, ապա Կարգադրիչի կողմից առաջարկվում է ներկայացնել այն իրերը, որոնք առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան, և կրկին ենթարկվել զննության: Միաժամանակ անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում առանձին սենյակում զննության ենթարկվելու հնարավորության մասին:

2.6 Եթե զննության ենթարկված անձը սույն կարգի 2.4 կետում նշված գործողությունները կատարելուց հետո ենթարկվում է կրկնակի զննության և տեխնիկական միջոցները կրկին արձակում են ազդանշան, ապա Կարգադրիչի կողմից առաջարկվում է ներկայացնել այն իրերը, որոնք առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան, և կրկին ենթարկվել զննության: Միաժամանակ անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում առանձին սենյակում զննության ենթարկվելու հնարավորության մասին:

2.7 Զննության ենթարկված անձի կողմից տեխնիկական միջոցների համար ազդանշան արձակելու առիթ հանդիսացած կամ Կարգադրիչի մոտ հիմնավոր կասկած առաջացրած իրերը ներկայացնելուց հետո, եթե Կարգադրիչը համոզվում է դրանց` սույն կարգի իմաստով արգելվող համարվող իրեր չհանդիսանալու հանգամանքի մեջ, ապա ապահովում է նրա անարգել մուտքը Պահպանվող տարածք:

2.8 Եթե զննության արդյունքում սույն կարգի իմաստով արգելվող իրեր են հայտնաբերվել, ապա Կարգադրիչն առաջարկում է դրանք թողնել դատարանի վարչական շենքում գտնվող պահոցում` Պահպանվող տարածքից դուրս գալու ժամանակ այն վերցնելու պայմանով:

Սույն կետում նշված գործողությունների կատարումից հրաժարվող անձի մուտքը Պահպանվող տարածք արգելվում է:

2.9 Առանձին սենյակում զննություն կատարելու դեպքում զննության ենթարկվողն իրավունք ունի զննության գործընթացին հրավիրել ընթերակա:

2.10 Անհրաժեշտության կամ զննությունից հրաժարված կամ կրկնակի զննության ենթարկված անձի պահանջի դեպքում այդ մասին դատական կարգադրիչը կազմում է արձանագրություն, որում իր նկատառումները կարող է ներկայացնել համապատասխան անձը և ստորագրել այն (ընթերակայի մասնակցության դեպքում արձանագրությունը ստորագրվում է նաև նրա կողմից): Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում Կարգադրիչն արձանագրության մեջ այդ մասին կատարում է գրառում: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որից մեկը հանձնվում է զննությունից հրաժարված կամ զննության ենթարկված անձին, իսկ մյուսը` պահվում է Ծառայության համապատասխան ստորաբաժանումում:

Դատավարությանը մասնակցող անձանց պարագայում արձանագրություններ կազմվելու դեպքում դրա մեկ օրինակը հանձնվում է այն դատավորին, որի վարույթում է գտնվում համապատասխան դատական գործը:

 

3. Պահպանվող տարածք ներս բերելն արգելվող իրերի ցանկը

 

3.1 Պահպանվող տարածք մուտք գործող անձանց արգելվում է ներս բերել հետևյալ իրերը.

3.1.1 Զենք`

ա) ցանկացած առարկա, որն ի վիճակի է կրակ արձակելու և վնաս պատճառելու, այդ թվում` բոլոր հրաձգային զենքերը (ատրճանակ, ռեվոլվեր, հրացան, կարճափող զենք և այլն),

բ) հրազենային զենքի կրկնօրինակներ կամ նմանակումներ,

գ) հրազենային զենքի առանձին մասեր,

դ) գազային զենք,

ե) պնևմատիկ ատրճանակներ, հրացաններ և գնդիկավոր հրացան,

զ) ազդանշանային ատրճանակ,

է) մեկնարկային ատրճանակներ,

ը) բոլոր տիպի խաղալիք ատրճանակներ,

թ) գնդակ նետելու հարմարանքներ,

ժ) մեխ և պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր,

ժա) արբալետներ, նիզակներ,

ժբ) բթացնող կամ հարվածող սարքեր,

ժգ) հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ,

ժդ) էլեկտրոշոկային սարքեր:

3.1.2 Կտրող, ծակող զենք և սուր առարկաներ`

ա) կացիններ, նետեր, մաչետեներ,

բ) ցանկացած երկարության շեղբով բացովի կամ ծալովի դանակներ,

գ) ցանկացած երկարության սայրով մետաղյա կամ որպես պոտենցիալ զենք օգտագործվելու համար բավարար ցանկացած այլ ամուր նյութից պատրաստված դանակներ,

դ) բաց ածելիներ և շեղբեր,

ե) սրեր, թրեր,

զ) մկրատներ,

է) մետաղյա աստղեր,

ը) արդյունաբերական ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծակող, կտրող զենք, օրինակ` գայլիկոններ, սպասքի դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, լինգեր, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ,

թ) ենթամաշկային ներարկման ասեղներ,

ժ) գործելու շյուղեր:

3.1.3 Բութ գործիքներ`

ա) բեյսբոլի մականներ,

բ) գոլֆի թիեր, հոկկեյի թիեր,

գ) նավակի թիեր,

դ) բիլյարդի կիեր,

ե) ձկնորսության կարթեր,

զ) մահակներ:

3.1.4 Պայթուցիկ և դյուրավառ նյութեր`

ա) զինամթերք,

բ) պայթուցիկ նյութեր,

գ) պայթուցիկ սարքեր,

դ) պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կրկնօրինակներ կամ նմանակումներ,

ե) արկեր և այլ պայթուցիկ ռազմամթերք, բոլոր տիպի նռնակներ,

զ) գազեր և գազային կոնտեյներներ, օրինակ` բուտան, պրոպան, ացետիլեն, թթվածին,

է) հրավառության նյութեր,

ը) ինքնահրկիզվող լուցկիներ,

թ) հրավառ հեղուկ վառելիք, օրինակ` բենզին, դիզելային վառելիք, կրակայրիչ լիցքավորող հեղուկ, սպիրտ, էթանոլ, այլ սպիրտ պարունակող տեխնիկական հեղուկներ,

ժ) աերոզոլային ներկեր. սկիպիդար և ներկեր,

ժա) ալկոհոլային հեղուկներ:

3.1.5 Քիմիական և թունավոր նյութեր`

ա) թթուներ և հիմքեր,

բ) կոռոզիոն և սպիտակեցնող նյութեր, օրինակ` սնդիկ, քլոր,

գ) գազային բալոններ, որոնք նախատեսված են մարդկանց վնասազերծելու համար, օրինակ` արցունքաբեր գազ,

դ) ռադիոակտիվ նյութ, օրինակ` բժշկական կամ կոմերցիոն իզոտոպներ,

ե) թույներ, ինֆեկցիոն կամ կենսաբանական վտանգավոր նյութեր, օրինակ` բակտերիաներ և վիրուսներ,

զ) ինքնահրկիզվող նյութեր,

է) կրակմարիչներ:

3.1.6 Ցանկացած տեսակի թմրանյութեր և թմրադեղեր:

3.1.7 Ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ:

3.1.8 Փակ տուփեր, արկղեր, փաթեթներ և պայուսակներ, բացառությամբ անձնական օգտագործման համար նախատեսված թղթապանակների, պայուսակների և այլն:

3.2 Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության ժամանակ հայտնաբերվում են հիշյալ կարգում չնշված այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու միջոց հանդիսանալ, Կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն, իսկ այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են առերևույթ հանցագործության առարկա հանդիսանալ, Կարգադրիչի կողմից վերցվելուց հետո հանձնվում են համապատասխան իրավասու մարմիններին, որի մասին ևս կազմվում է արձանագրություն:

 

Ձև 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

Անձին զննության ենթարկելու (զննության ենթարկվելուց հրաժարվելու) մասին

 

    ___ _________20 թ.                       _________________

                                               (կազմման վայրը)

 

Ես _________________________________________________________________

(արձանագրություն կազմողի պաշտոնը)

 

Մասնակցությամբ` ընթերականեր

1. ________________________________________________________________ (ընթերակաների ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

 

2.__________________________________________________________________

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011 թ. հուլիսի 21-ի թիվ 04-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն զննության ենթարկեցի

քաղ. ________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____________________________________________________________________

                                 հասցեն)

 

Զննությամբ _____________________________ մոտ քաղ. հայտնաբերվել է/

(անունը, ազգանունը)

 

չի հայտնաբերվել հետևյալը __________________________________________

(Արգելված իրերի մանրամասն նկարագիրը)

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Արձանագրությունն ընթերցվեց բարձրաձայն, մասնակիցների կողմից դիտողություններ __________________________

(եղան/չեղան)

 

Մասնակիցներից ________________կատարեց հետևյալ _______________

 

____________________________________________________________________

                             (դիտողությունը)

 

քաղ. ________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

հրաժարվում է զննության ենթարկվել`

___________________________________________________________________

                           (հրաժարման պատճառը)

 

Արձանագրությունը կազմեց` ______________________________

(ազգանունը, ստորագրությունը)

 

(հավելվածը խմբ. 11.09.17 թիվ 02-Ն որոշում)

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
21.07.2011
N 04-Ն
Որոշում