(ուժը կորցրել է 08.05.2024 թիվ 665-Ն որոշում)
i
040.0755.070611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 հունիսի 2011 թվականի N 755-Ն
 
i
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1348-Ն ԵՎ N 1349-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1403-Ն որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1348-Ն և «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1349-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 08.11.12 թիվ 1403-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 755-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
i
4. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայում (այսուհետ` լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
i
9. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 21.11.13 թիվ 1282-Ն, 15.02.18 թիվ 134-Ն որոշումներ)
10. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
 
i
11. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`
1) սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պահեստային պահատվության պայմանագրով պահեստներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու համար.
2) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները փոխադրելու համար.
3) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող, մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:
(11-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է`
1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին` համաձայն N 2 ձևի.
3) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին` համաձայն N 3 ձևի.
4) տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 4 ձևի.
5) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենը.
6) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(12-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
13. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
(13-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
i
14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար` օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(14-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
 
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
 
18. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
i
19. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրով և պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը` առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(19-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1403-Ն, 05.05.16 թիվ 462-Ն որոշումներ)
 
Ձև N 1
 
i
Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարար
պրն ___________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
___________________________________________
                                    (գտնվելու վայրը, բնակության վայրը)
                                ___________________________________________
                                           (հեռախոսահամարը)
 
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
______________________________________________________________________
 
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ___________________________________________________________________ 2. ___________________________________________________________________ 3. ___________________________________________________________________ 4. ___________________________________________________________________ 5. ___________________________________________________________________
 
     Հայտատու  ___________________       ____________________________
                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
_____ _________________ 20 թ.
 
(1-ին ձևը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
Ձև N 2
 
i
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
.___________________________________________________________________.
|NN |Պահեստի    |Պահեստի      |Պահեստի     |Պահեստի |Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումը  |տարողությունը|գործողության|գտնվելու|               |
|   |և  տեսակը  |             |ժամկետը     |վայրը   |               |
|___|___________|_____________|____________|________|_______________|
| 1 |    2      |      3      |     4      |   5    |       6       |
|___|___________|_____________|____________|________|_______________|
|   |           |             |            |        |               |
.___________________________________________________________________.
 
     Հայտատու  ___________________       ____________________________
                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
(2-րդ ձևը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
 
Ձև N 3
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
._______________________________________________________.
|NN |Փոխադրամիջոցի       |Փոխադրամիջոցի |Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումը և  տեսակը |տարողությունը |               |
|___|____________________|______________|_______________|
| 1 |         2          |      3       |       4       |
|___|____________________|______________|_______________|
|   |                    |              |               |
._______________________________________________________.
 
     Հայտատու  ___________________       ____________________________
                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
(3-րդ ձևը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
 
Ձև N 4
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
.____________________________________________________________________.
|NN |Անունը,  |Զբաղեցրած|Կրթությունը,    |Տվյալ      |Ծանոթագրություն|
|ը/կ|ազգանունը|պաշտոնը  |մասնագիտությունը|բնագավառում|               |
|   |         |         |                |աշխատանքի  |               |
|   |         |         |                |ստաժը      |               |
|___|_________|_________|________________|___________|_______________|
| 1 |   2     |   3     |      4         |   5       |        6      |
|___|_________|_________|________________|___________|_______________|
|   |         |         |                |           |               |
.____________________________________________________________________.
 
     Հայտատու  ___________________       ____________________________
                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 755-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԼԻՑԵՆԶԻԱ
                 ՍԵՐԻԱ Ա                            N 000
 
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
 
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________
_______________________________________________________________________
 
Գտնվելու կամ բնակության վայրը _________________________________________
_______________________________________________________________________
 
Գործունեության իրականացման վայրը ______________________________________
_______________________________________________________________________
 
Գործողության ժամկետը` անժամկետ
 
Նախարար _____________________ _______________________________
               (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 
Տրված է _____ _____________ 20 թ.
 
Կ.Տ.
 
(2-րդ հավելվածը փոփ. 05.05.16 թիվ 462-Ն որոշում)
 
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 755-Ն որոշման
 
Ձև
 
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
 
._____________________________________________________________________.
|Տեղեկություններ լիցենզիա     |   փաստաթղթի հերթական                  |
|ստացած իրավաբանական անձանց և |   համարը _______________              |
|անհատ ձեռնարկատերերի մասին   |______________________________________ |
|                             |(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)|
|_____________________________|_______________________________________|
|Իրավաբանական անձի անվանումը  |______________________________________ |
|                             |                                       |
|_____________________________|_______________________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ անունը,  |                                       |
|ազգանունը                    |                                       |
|_____________________________|_______________________________________|
|Պետական գրանցման (հաշվառման) |   |  |   |   |  |   |  |   |  |   |   |
|համարը                       |   |  |   |   |  |   |  |   |  |   |   |
|_____________________________|______________|_________|______________|
|Հաշվետվությունը ներկայացնելու|    |    |    |    |    |    |    |    |
|ամսաթիվը                     |    |    |    |    |    |    |    |    |
|_____________________________|_______________________________________|
|1. Տեղեկություններ կատարվող  |Հաշվետու տարում          |Ծանոթագրու-  |
|աշխատանքների, պահեստային     |                         |թյուն        |
|տարածքների և                 |01.01.201 թ.-31.12.201 թ.|             |
|փոխադրամիջոցների մասին       |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|1) պայթուցիկ նյութերի        |                         |             |
|առևտուր                      |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|2) պայթեցման սարքավորումների |                         |             |
|առևտուր                      |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|3) պայթեցման աշխատանքների    |                         |             |
|կատարում                     |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|4) պահեստներ` պայթուցիկ      |                         |             |
|նյութերը և   պայթեցման       |                         |             |
|սարքավորումները պահելու համար|                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|5) փոխադրամիջոցներ` պայթուցիկ|                         |             |
|նյութերը և   պայթեցման       |                         |             |
|սարքավորումները փոխադրելու   |                         |             |
|համար                        |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|2. Տեղեկություններ պայթեցման |                         |             |
|աշխատանքների կատարմամբ       |                         |             |
|զբաղվող մասնագետների մասին   |                         |             |
|_____________________________|_________________________|_____________|
|3. Տեղեկություններ պայթուցիկ |                         |             |
|նյութերի և   պայթեցման       |                         |             |
|սարքավորումների փոխադրմամբ   |                         |             |
|զբաղվող անձանց մասին         |                         |             |
._____________________________________________________________________.
 
      Տնօրեն ___________________      ________________________
              (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
 
(3-րդ հավելվածը լրաց. 08.11.12 թիվ 1403-Ն, 05.05.16 թիվ 462-Ն որոշումներ)