040.0257.310301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2001 թվականի N 257
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունն իր միջոցների հաշվին իրականացրել է շենքի շինարարությունն ու վերանորոգումը և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Արշակունյաց պողոտայի N 22 շենքը վաճառել դրա վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը` 10 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով` ըստ վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան ձևակերպումը:
3. Սահմանել, որ գնորդը սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 5 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ մնացած գումարը` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` առուվաճառքի պայմանագրում նշել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը պետք է կատարվեն գնորդի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից: