(ուժը կորցրել է 11.07.01 թիվ 627 որոշում)
i
040.0298.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 298
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Աբովյան N 8 հասցեում գտնվող շենքը վաճառել բաց դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 40-օրյա ժամկետում կազմակերպել մրցույթ` աճուրդն իրականացնող կազմակերպություն ընտրելու նպատակով.
բ) սահմանել մրցույթի անցկացման հետևյալ պայմանները`
երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ նշված շենքի, դրա հողատարածքների, աճուրդի անցկացման ժամկետի և մեկնարկային գնի մասին.
Երևանի Աբովյան N 8 հասցեում գտնվող շենքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 213199 հազ. դրամ` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ նախատեսված կարգով.
աճուրդի կազմակերպման և անցկացման ծառայության դիմաց գնորդից գանձվող գումարի մեծությունը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված մրցույթով ընտրված կազմակերպությունն աճուրդի կազմակերպման և անցկացման ծառայության դիմաց գումարը գանձում է գնորդից:
4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել ժամանակավոր ընթացիկ հաշիվ` Երևանի Աբովյան N 8 հասցեում գտնվող շենքի վաճառքից ստացված միջոցների հաշվեգրման համար.
բ) նշված ընթացիկ հաշվից վճարել գրավառուին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացրած հայտի.
գ) մնացած գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես կապիտալի գործառնությունից եկամուտ:
6. Գնորդը պարտավորվում է կատարել գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: