Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0767.250801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2001 թվականի N 767

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության շենքերի տարածքները (այսուհետև` գույք, ցանկը կցվում է) վաճառել աճուրդով:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) սահմանել, որ սույն որոշմանը կից ցանկի 3-րդ կետում նշված գույքի գնորդը պարտավոր է հոգալ փախստականների վերաբնակեցման հետ կապված ծախսերը:

3. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդների հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 25-ից:

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |      Հասցեն          |Օտարվող    |Օտարման    |Վաճառքի     |Ծանոթա-  |

|ը/կ|                      |տարածքի    |կարգով     |մեկնարկային |գրություն|

|   |                      |մակերեսը   |գնահատված  |գինը (դրամ) |         |

|   |                      |(քառ. մետր)|արժեքը     |            |         |

|   |                      |           |(դրամ)     |            |         |

|___|______________________|___________|___________|____________|_________|

|1. |քաղ. Երևան,           |           |           |            |         |

|   |Վարդանանց 8 (դահլիճ)  |203        |5331441.13 |5331441.13  |         |

|___|______________________|___________|___________|____________|_________|

|2. |քաղ. Երևան,           |           |           |            |         |

|   |Վաղարշյան 12          |           |           |            |         |

|   |(ակումբ-ճաշարանային   |           |           |            |         |

|   |մասնաշենքի 1-ին հարկ) |378        |70062520   |8000000     |         |

|___|______________________|___________|___________|____________|_________|

|3. |Կոտայքի մարզ,         |           |           |            |         |

|   |գ. Արզական (նախկին    |           |           |            |         |

|   |«Շուշան» պանսիոնատի   |           |           |            |         |

|   |5-րդ, 6-րդ և  7-րդ    |           |           |            |         |

|   |մասնաշենքեր)          |1642       |28010360   |4000000     |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2001
N 767
Որոշում