ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
29 ապրիլի 2021 թվականի N 27-Ն
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
    i 
1. Առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի «Քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի Հավելվածը լրացնել նոր 13-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«13. Պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի, թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում) վավերացված բժշկական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման պահից` մեկ ամիս ժամկետով»:
 
    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                          Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
 
Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2021 թվական: