Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0013.080102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2002 թվականի N 13

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող ակումբ-ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քառակուսի մետր տարածքը (այսուհետև` գույք) վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լևոն Պարտակճյանին:

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 21000000 դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը և վճարել տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումից հետո տաս օրվա ընթացքում նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2002
N 13
Որոշում