28.06.2021 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին 
 
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ենթատեսակների» բառը փոխարինել «տեսակների» բառով:
 
  i 
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի» բառերը:
 
 i 
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Ա. Սարգսյան | 
| 2021 թ. հունիսի 17
 Երևան
 ՀՕ-262-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2021 թվական: