Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱ ...

 

 

606.0006.200117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2017 թվականի թիվ 6-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 73-րդ հոդվածի 3.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 39-Ն որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2017 թ. հունվարի 11-ի

N 6-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (այսուհետ` ընտրողների ցուցակ) սկանավորվելու և հրապարակելու կարգը:

2. Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված և քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները սկանավորման և հրապարակման ենթակա չեն:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների սկանավորումն իրականացնում է քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից սկսած:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը, հավաստիանալով ընտրողների ցուցակները պարունակող պարկի փակված լինելու մեջ, հայտարարում է պարկը փակված լինելու մասին և պարկի վրա նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, որից հետո բացում է ընտրողների ցուցակները պարունակող պարկը:

5. Ընտրողների ցուցակների սկանավորումը իրականացվում է այնպես, որ ընտրողների սկանավորված ցուցակներում տեսանելի լինեն տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները:

6. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների սկանավորումն ավարտելուց հետո ընտրողների ցուցակները տեղադրվում են պարկում, այն փակվում և կնքվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո միայն բացվում է հաջորդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների պարկը:

7. Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.01.2017
N 6-Ն
Որոշում