01.05.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին» բառերով:
Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. ապրիլի 28 Երևան ՀՕ-133-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2023 թվական: