ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
15 մարտի 2024 թվականի N 298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 95-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետերից հանել «և նրանց տեղակալները» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Հավելվածի 14-րդ կետի 6-րդ ենթակետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, եթե լեզուների իմացության պահանջը նախատեսված է տվյալ պաշտոնի անձնագրով» բառերը:
2) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը: Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթը կիրառելի է երկու տարի ժամկետով:»:
i
3) Հավելվածի 17-րդ կետում «փաստաթղթերը չեն» բառերը փոխարինել «փաստաթուղթը չի» բառերով:
i
4) Հավելվածի 19-րդ կետում «(իսկ Ուսումնական կենտրոնի կողմից թեստավորում կազմակերպելու դեպքում նաև նշված թեստավորման արդյունքներով համապատասխանությունը չհաստատվելու դեպքում)» բառերը փոխարինել «(այդ թվում` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով բարեվարքության բացասական գնահատական ստացած լինելու դեպքում)» բառերով:
i
5) Հավելվածի 58-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական:»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3/15/2024 Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 18 մարտի 2024 թվական: