20.12.2023 - 
 
     i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 77-Ն
 
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     i 
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի: ↩
(2-րդ կետը փոփ. 11.12.23 թիվ 62-Ն որոշում)
     i 
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման
(Հավելված 1 խմբ. 11.12.23 թիվ 62-Ն որոշում)
 
 
 

 
 
Բաժին 1. Ակտիվներ
 
Հազար դրամ (ամբողջ թվերով)
 
| Ցուցանիշի անվանումը  | 
Տողի ծածկագիրը  | 
Նախորդ տարվա վերջին  | 
Հաշվետու տարվա վերջին  | 
| Ա  | 
Բ  | 
1  | 
2  | 
| Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ  | 
110  | 
  | 
  | 
| Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ  | 
115  | 
  | 
  | 
| Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում`  | 
120  | 
 | 
 | 
| սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը), այդ թվում`  | 
120.1  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
120.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
120.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
120.1.3  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
120.1.4  | 
  | 
  | 
| իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը), այդ թվում`  | 
120.2  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
120.2.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
120.2.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
120.2.3  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
120.2.4  | 
  | 
  | 
| երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը), այդ թվում`  | 
120.3  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
120.3.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
120.3.2  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
120.3.3  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
120.3.4  | 
  | 
  | 
| որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`  | 
120.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
120.4.1  | 
  | 
  | 
| Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`  | 
125  | 
 | 
 | 
| հետաձգված հարկային ակտիվներ  | 
125.1  | 
  | 
  | 
| կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում`  | 
125.2  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
125.2.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
125.2.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
125.2.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
125.2.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
125.2.5  | 
  | 
  | 
| այլ ոչ ընթացիկ ակտիվներ` վերը չթվարկված  | 
125.3  | 
  | 
  | 
| Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը («110»+«115»+«120»+«125»)  | 
130  | 
 | 
 | 
| Պաշարներ և կենսաբանական ակտիվներ  | 
135  | 
  | 
  | 
| Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, այդ թվում`  | 
140  | 
 | 
 | 
| տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`  | 
140.1  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
140.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
140.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
140.1.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
140.1.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
140.1.5  | 
  | 
  | 
| դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`  | 
140.2  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
140.2.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
140.2.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
140.2.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
140.2.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
140.2.5  | 
  | 
  | 
| դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով  | 
140.3  | 
  | 
  | 
| հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր  | 
140.4  | 
  | 
  | 
| այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`  | 
140.5  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
140.5.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
140.5.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
140.5.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
140.5.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
140.5.5  | 
  | 
  | 
| Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը)), այդ թվում`  | 
145  | 
 | 
 | 
| իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ,այդ թվում`  | 
145.1  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
145.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
145.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
145.1.3  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
145.1.4  | 
  | 
  | 
| մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), այդ թվում`  | 
145.2  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
145.2.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
145.2.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
145.2.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
145.2.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
145.2.5  | 
  | 
  | 
| ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը),որից`  | 
145.3  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
145.3.1  | 
  | 
  | 
| որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`  | 
145.4  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
145.4.1  | 
  | 
  | 
| Դրամական միջոցներ, այդ թվում`  | 
150  | 
 | 
 | 
| դրամարկղ, այդ թվում`  | 
150.1  | 
 | 
 | 
|  դրամով  | 
150.1.1  | 
  | 
  | 
|  արտարժույթով  | 
150.1.2  | 
  | 
  | 
| հաշվարկային հաշիվ  | 
150.2  | 
  | 
  | 
| արտարժութային հաշիվ, որից`  | 
150.3  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտ բանկերում  | 
150.3.1  | 
  | 
  | 
| այլ հաշիվներ բանկերում, այդ թվում`  | 
150.4  | 
 | 
 | 
|  դրամով  | 
150.4.1  | 
  | 
  | 
|  արտարժույթով, որից`  | 
150.4.2  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտ բանկերում  | 
150.4.2.1  | 
  | 
  | 
| դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր, այդ թվում`  | 
150.5  | 
 | 
 | 
|  դրամով  | 
150.5.1  | 
  | 
  | 
|  արտարժույթով  | 
150.5.2  | 
  | 
  | 
| Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`  | 
155  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
155.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
155.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
155.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
155.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
155.5  | 
  | 
  | 
| Ընթացիկ ակտիվներ, ընդամենը («135»+«140»+«145»+«150»+«155»)  | 
160  | 
 | 
 | 
| Ակտիվներ, ընդամենը («130»+«160»)  | 
165  | 
 | 
 | 
 
Բաժին 2. Սեփական կապիտալ
 
Հազար դրամ (ամբողջ թվերով)
 
| Ցուցանիշի անվանումը  | 
Տողի ծածկագիրը  | 
Նախորդ տարվա վերջին  | 
Գործարք-ներ  | 
Այլ փոփոխություններ  | 
Հաշվետու տարվա վերջին  | 
| Ա  | 
Բ  | 
1  | 
2  | 
3  | 
4  | 
| Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, այդ թվում`  | 
210  | 
 | 
  | 
  | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
210.1  | 
  | 
  | 
  | 
 | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
210.2  | 
  | 
  | 
  | 
 | 
| պետական կառավարման մարմիններ  | 
210.3  | 
  | 
  | 
  | 
 | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
210.4  | 
  | 
  | 
  | 
 | 
| ոչ ռեզիդենտներ  | 
210.5  | 
  | 
  | 
  | 
 | 
| Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ  | 
215  | 
  | 
  | 
  | 
 | 
| Ֆինանսական արդյունք  | 
220  | 
  | 
  | 
  | 
 | 
| Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)  | 
225  | 
  | 
  | 
  | 
 | 
| Սեփական կապիտալի այլ հոդվածներ  | 
230  | 
  | 
  | 
  | 
 | 
| Սեփական կապիտալ, ընդամենը («210»+«215»+«220»+«225»+«230»)  | 
235  | 
 | 
 | 
 | 
 | 
 
Բաժին 3. Պարտավորություններ
 
Հազար դրամ (ամբողջ թվերով)
 
| Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այդ թվում`  | 
310  | 
 | 
 | 
| երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով), այդ թվում`  | 
310.1  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
310.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
310.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
310.1.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
310.1.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
310.1.5  | 
  | 
  | 
որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական  պարտավորություններ, որից`  | 
310.2  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
310.2.1  | 
  | 
  | 
| Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`  | 
315  | 
 | 
 | 
| հետաձգված հարկային պարտավորություններ  | 
315.1  | 
  | 
  | 
| սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը, որից`  | 
315.2  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
315.2.1  | 
  | 
  | 
| այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` վերը չթվարկված  | 
315.3  | 
  | 
  | 
| Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («310»+«315»)  | 
320  | 
 | 
 | 
| Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում`  | 
325  | 
 | 
 | 
| կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր), այդ թվում`  | 
325.1  | 
     | 
     | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
325.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
325.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
325.1.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
325.1.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
325.1.5  | 
  | 
  | 
| իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`  | 
325.2  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
325.2.1  | 
  | 
  | 
| որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`  | 
325.3  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
325.3.1  | 
  | 
  | 
| Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր, այդ թվում`  | 
330  | 
 | 
 | 
| կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ, այդ թվում`  | 
330.1  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
330.1.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
330.1.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
330.1.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
330.1.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
330.1.5  | 
  | 
  | 
| կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)  | 
330.2  | 
  | 
  | 
| կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, որից`  | 
330.3  | 
  | 
  | 
|  ոչ ռեզիդենտներ  | 
330.3.1  | 
  | 
  | 
| այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը), այդ թվում`  | 
330.4  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
330.4.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
330.4.2  | 
  | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
330.4.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
330.4.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
330.4.5  | 
  | 
  | 
| Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`  | 
335  | 
 | 
 | 
| ֆինանսական կազմակերպություններ  | 
335.1  | 
  | 
  | 
| ոչ ֆինանսական կազմակերպություններ  | 
335.2  | 
    | 
  | 
| պետական կառավարման մարմիններ  | 
335.3  | 
  | 
  | 
| տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ  | 
335.4  | 
  | 
  | 
| ոչ ռեզիդենտներ  | 
335.5  | 
  | 
  | 
| Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («325»+«330»+«335»)  | 
340  | 
 | 
 | 
| Պարտավորություններ, ընդամենը («320»+«340»)  | 
345  | 
 | 
 | 
| Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը («235»+«345»)  | 
350  | 
 | 
 | 
 
Բաժին 4. Կազմակերպության ֆինանսական արդյունքը
 
Հազար դրամ (ամբողջ թվերով)
 
| Ցուցանիշի անվանումը  | 
Տողի ծածկա-գիրը  | 
Նախորդ տարի  | 
Հաշվետու տարի  | 
| Ա  | 
Բ  | 
1  | 
2  | 
| Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)  | 
410  | 
  | 
  | 
| Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք  | 
415  | 
  | 
  | 
| Համախառն շահույթ, վնաս (-) («410»-«415»)  | 
420  | 
 | 
 | 
| Իրացման ծախսեր  | 
425  | 
  | 
  | 
| Վարչական ծախսեր  | 
430  | 
  | 
  | 
| Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-) («420»-«425»-«430» )  | 
435  | 
 | 
 | 
| Գործառնական այլ եկամուտներ  | 
440  | 
  | 
  | 
| Գործառնական այլ ծախսեր  | 
445  | 
  | 
  | 
| Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ  | 
450  | 
  | 
  | 
| Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր  | 
455  | 
  | 
  | 
| Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-)  | 
460  | 
  | 
  | 
| Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս (-)  | 
465  | 
  | 
  | 
| Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ (-)  | 
470  | 
  | 
  | 
| Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս (-)  | 
475  | 
  | 
  | 
| Զուտ շահույթ, վնաս (-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը («435»+«440»-«445»+«450»-«455»+«460»+«465»+«470»+«475» )  | 
480  | 
 | 
 | 
| Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)  | 
485  | 
  | 
  | 
| Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո («480»+«485»)  | 
490  | 
 | 
 | 
 
| Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր  | 
________________________________ | 
  | 
______________________  | 
 | 
(ազգանուն, անուն)  | 
    | 
(ստորագրություն)  | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
________________________________ | 
  | 
______________________ | 
|   | 
(ազգանուն, անուն)  | 
 | 
(ստորագրություն, պաշտոն)    | 
|   | 
  | 
  | 
___ •  ___________ •  ____      (լրացման ամսաթիվ)   | 
 
 
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման
(Հավելված 2 խմբ. 11.12.23 թիվ 62-Ն որոշում)
 
 
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ 
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
 1. Սույն հրահանգը կարգավորում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները: 
 2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
 3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
 4. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
 5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ` ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (հղումը` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc):
 6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:
 7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
 8. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
9. Հաշվետվությունը կազմված է 4 բաժիններից`
1) «Միջոցների կազմը»,
2) «Սեփական կապիտալը»,
3) «Պարտավորությունները»,
4) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»:
10. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:
11. Հաշվետվության այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների `
1) կազմակերպության ակտիվների մնացորդները ներկայացվում են ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, 
2) պարտավորությունների մնացորդները` ըստ տեսության այն հատվածների` որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:
12. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:
13. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:
14. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի N 63-Ն հրամանով հաստատված «Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչը», հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143434)): 
Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:
15. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:
16. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:
17. Տնային տնեսությունը անձանց խումբ է (ֆիզիկական անձինք), որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները: 
18. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:
19. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են` Կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները: 
20. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական պետական ոչ առևտրային կազմակերպությունները: 
21. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա վերջի (սյունակ 2) մնացորդները, բացառությամբ «Սեփական կապիտալ» բաժնի` որտեղ ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա վերջի (սյունակ 4) մնացորդները, ինչպես նաև տարվա ընթացքում գործարքները (սյունակ 2) և այլ փոփոխությունները (սյունակ 3): 
Ընդ որում`գործարքը տնտեսական հոսք է, որը փոխազդեցություն է ինստիտուցիոնալ միավորների միջև փոխադարձ համաձայնությամբ կամ գործողություն մեկ ինստիտուցիոնալ միավորի ներսում: Այլ փոփոխությունները փոփոխություններ են, որոնք չեն բխում գործարքներից: Օրինակ, դրանք բնական աղետների հետևանքով առաջացած կորուստներն են, ինչպես նաև գների փոփոխության հետևանքով արժեքի փոփոխությունները:
 
3. ԲԱԺԻՆ 1 . ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԸ
 
22. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (ծածկագիր` «110») ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետև` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:
23. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (ծածկագիր` «115») ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
24. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր` «120») ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում`
1) «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը)» տողում (ծածկագիր` «120.1») ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,
2) «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (ծածկագիր` «120.2») ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,
3) «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (ծածկագիր` «120.3») ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,
4) «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր` «120.4») ցույց է տրվում 148 հաշվի մնացորդ:
25. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (ծածկագիր` «125») ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում`
1) «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (ծածկագիր` «125.1») ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը,
2) «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (ծածկագիր` «125.2») ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը,
3) «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ` վերը չթվարկված» տողում (ծածկագիր` «125.3») ցույց է տրվում 153, 154, 155 և 156 հաշիվների մնացորդների հանրագումարը:
26. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը («110»+«115»+«120»+«125»)» տողում (ծածկագիր` «130») ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:
27. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (ծածկագիր` «135») ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
28. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (ծածկագիր` «140») ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում`
1) «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (ծածկագիր` «140.1») ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը,
2) «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (ծածկագիր` «140.2») ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը,
3) «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (ծածկագիր` «140.3») ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը,
4) «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (ծածկագիր` «140.4») ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը,
5) «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (ծածկագիր` «140.5») ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:
29. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (ծածկագիր` «145») ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:
30. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր` «145.1») ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:
31. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (ծածկագիր` «145.2») ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
32. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (ծածկագիր` «145.3») ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:
33. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր` «145.4») ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:
34. «Դրամական միջոցներ» տողում (ծածկագիր` «150») ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:
35. «Դրամարկղ» տողում (ծածկագիր` «150.1») ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:
36. «Հաշվարկային հաշիվ» տողում (ծածկագիր` «150.2») ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:
37. «Արտարժութային հաշիվ» տողում (ծածկագիր` «150.3») ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:
38. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (ծածկագիր` «150.4») ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:
39. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (ծածկագիր` «150.5») ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:
40. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (ծածկագիր` «155») ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
41. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը («135»+«140»+«145»+«150»+«155»)» տողում (ծածկագիր` «160») ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:
42. «Ակտիվներ, ընդամենը («130»+«160»)» տողում (ծածկագիր` «165») ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:
 
4. ԲԱԺԻՆ 2. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
 
43. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (ծածկագիր` «210») ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը: 
44. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (ծածկագիր` «215» ) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը: 
45. «Ֆինանսական արդյունք» տողում (ծածկագիր` «220») ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը: 
46. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (ծածկագիր` «225») ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
47. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (ծածկագիր` «230») ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
48. «Սեփական կապիտալ, ընդամենը («210» + «215» + «220» + «225» + «230»)» տողում (ծածկագիր` 235») ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:
 
5. ԲԱԺԻՆ 3. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
49. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր` «310») ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
50. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (ծածկագիր` «310.1») ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:
51. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր` «310.2») ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:
52. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (ծածկագիր` «315») ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
53. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (ծածկագիր` «315.1») ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:
54. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (ծածկագիր` «315.2») ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:
55. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` վերը չթվարկված» տողում (ծածկագիր` «315.3») ցույց է տրվում 421, 425, 427, 428 և 429 հաշիվների մնացորդների հանրագումարը:
56. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («310» + «315»)» տողում (ծածկագիր` «320») ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
57. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (ծածկագիր` «325») ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
58. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (ծածկագիր` «325.1») ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը: 
59. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր` «325.2») ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:
60. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր` «325.3») ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:
61. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (ծածկագիր` «330») ցույց է տրվում 52 և 53 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:
62. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (ծածկագիր` «330.1») ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:
63. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (ծածկագիր` «330.2») ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:
64. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (ծածկագիր` «330.3») ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:
65. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (ծածկագիր` «330.4») ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:
66. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (ծածկագիր` «335») ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
67. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («325» + «330» + «335»)» տողում (ծածկագիր` «340») ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
68. «Պարտավորություններ, ընդամենը («320»+«340»)» տողում (ծածկագիր` «345») ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
69. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը («235» + «345»)» տողում (ծածկագիր` «350») ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:
 
6. ԲԱԺԻՆ 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
 
70. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) և ակցիզային հարկի)» տողում (ծածկագիր` «410») ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):
71. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք. տողում (ծածկագիր` «415») ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:
72. «Համախառն շահույթ, վնաս(-) («410»-«415»)» տողը (ծածկագիր` «420») հավասար է «410» ծածկագրով տող - «415» ծածկագրով տող: 
73. «Իրացման ծախսեր» տողում (ծածկագիր` «425») ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:
74. «Վարչական ծախսեր» տողում (ծածկագիր` «430») ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:
75. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) («420»-«425»-«430»)» տողը (ծածկագիր` «435») հավասար է «420» ծածկագրով տող - «425» ծածկագրով տող - «430» ծածկագրով տող: 
76. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (ծածկագիր` «440»` ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
77. «Գործառնական այլ ծախսեր» տողում (ծածկագիր` «445») ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:
78. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (ծածկագիր` «450») ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
79. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (ծածկագիր` «455») ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:
80. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր` «460») ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:
81. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր` «465») ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:
82. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)» տողում (ծածկագիր` «470») ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:
83. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր` «475») ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:
84. « Զուտ շահույթ, վնաս(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը («435»+«440»-«445»+«450»-«455»+«460»+«465»+«470»+«475») տողը (ծածկագիր` «480») հավասար է «435» ծածկագրով տող + «440» ծածկագրով տող - «445» ծածկագրով տող + «450» ծածկագրով տող - «455» ծածկագրով տող + «460» ծածկագրով տող + «465» ծածկագրով տող + «470» ծածկագրով տող + 475» ծածկագրով տող:
85. «Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)» տողում (ծածկագիր` «485») ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը): 
86. « Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո («480»+«485»)» տողը (ծածկագիր` «490») հավասար է «480» ծածկագրով տող + «485» ծածկագրով տող:»: