Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 18 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1649-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սահմանել, որ ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը` երկարաձգման հնարավորությամբ:».

i

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը վավեր է հատուկ համարանիշում (արագ արձագանքման կոդում) նշված ժամկետով:».

i

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս» բառերը.

4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական չի պահանջվում:».

i

5) Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի նմուշը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հոկտեմբերի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2024
N 1649-Ն
Որոշում