| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2025 թվականի N 987-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի`
i
ա. 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2024 թվականի հունվարի 15-ից» բառերը փոխարինել «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով,
բ. 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով`
«8) Եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով` երկարաձգված համապատասխան ժամկետներով.».
i
2) որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով`
«3.1. Այն դեպքում, երբ 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև վեց ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի համապատասխան 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով` երկարաձգված համապատասխան ժամկետներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հուլիսի
Երևան